Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Սուսաննա Սաֆարյանի պարզաբանումը՝ իր պաշտոնանկության առնչությամբ

Հաշվի առնելով իմ՝ ՀՀ Զբոսաշրջության Կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման հետ կապված պարզաբանման անհրաժեշտությունը, տեղեկացնում եմ, որ ազատումը պայմանավորված չէ աշխատանքի կամ մասնագիտական որակների վերաբերյալ դժգոհությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուսաննա Սաֆարյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Միեւնույն ժամանակ ցանկանում եմ ներկայացնել այն հիմնարար աշխատանքները, որոնք հասցրել եմ իմ թիմի հետ նախագծել, գործարկել կամ իրականացնել 2019-2021 թվականների ընթացքում (ներառյալ չարաբաստիկ 2020–ը)՝ մտքում միշտ ունենալով զբոսաշրջության կայուն զարգացման տեսլական, իրատեսական թիրախներ եւ ոլորտային քաղաքականության մշակման ներառական գործելաոճ։

2019 – 2020 թվականների ընթացքում մշակվել եւ ՀՀ կառավարություն է ներկայացվել Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020 – 2030 թվականների ռազմավարությունը, որով սահմանվում է զբոսաշրջության առկա իրավիճակը եւ առաջիկա 10 տարիների զարգացման անհրաժեշտ գործողությունները, թիրախներն ու ռեսուրսները։

Մշակվել է «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով հստակեցվում են զբոսաշրջային եզրույթները, ներմուծվում կարգավորումներ զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի համար, մշակվում որակավորման կամ հաշվառման կարգեր։

Մշակվել եւ ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ զբոսաշրջային վայրերում ունենալ միջազգային ստանդարտներին համապատասխան երկլեզու միասնական ցուցանակներ։

2019-2020 թվականների ընթացքում իրականացվել են երկրի ճանաչողությանն ուղղված ծրագրեր, մասնավորապես մասնակցություն միջազգային ցուցահանդեսներին, հեղինակավոր պարբերականներում Հայաստանի լուսաբանում, թիրախային շուկաներում հայտնի հաղորդաշարերի միջոցով Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացում։ Հայկական զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ միջազգային հայտնի մամուլում եւ ինտերնետային հարթակներում լուսաբանելու նպատակով կազմակերպվել են օտարերկրյա լրագրողների եւ զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների այցեր, RyanAir ավիաընկերության ներկայացուցիչներ, Wizzair մեդիա թիմի անդամներ, հայտնի պարբերականների լրագրող Բենջիամին Քեմփերը եւ "Поедем, поедим!" НТВ ռուսական հեռուստաշոուի լրագրողներ, (NATIONAL GEOGRAPHIC TRAVELLER), համաշխարհային հռչակ ունեցող պարբերականում տպագրվել է Հայաստանի եւ հայկական զբոսաշրջության գրավչությունների վերաբերյալ հոդված․․․

Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով 2019 թվականին վերակազմավորվել եւ 2020 թվականի ընթացքում շարունակվել է իրականացվել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել հետեւյալ ենթածրագրերի ուղղությամբ՝

Խոր վիրապ վանքի հարակից տարածքի բարեկարգում,

«Արենի գինու հյուրանոց համալիրի» կոմունիկացիոն համակարգերի կառուցում,

Գորիս քաղաքի ժառանգության հանգույցի վերականգնում՝

Գորիսի Վարարակն գետի աջափնյա հատվածի վերականգնում եւ Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմական բնակելի տների վերանորոգում։

Ներկայումս իրականացվում են՝

«Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող ճանապարհի բարեկարգում եւ ավտոկայանատեղու ստեղծում ծրագիրը,

Երեւան-Լանջազատ-Գառնի տանող ճանապարհի վերակառուցումը

Դեպի Տաթեւի վանական համալիր տանող ճանապարհի բարեկարգումը

Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի հուշարձանների մասնակի

վերականգնումը եւ ամրակայումը,

Իրականացման են պատրաստվում

Զորաց քարեր հուշարձանի մոտեցման ճանապարհի եւ հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը

Գյումրու Կումայրի պատմական թաղամասի վերականգնման ծրագիրը

Ջերմուկի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը

Գառնու տաճարի հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը

Ամբերդ ամրոցի հարակից տարածքի բարեկարգման եւ աշտարակների ամրակայման ծրագիրը

Մարմաշեն տանող ճանապարհի եւ հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը

Սանահին եւ Հաղպատ վանական համալիրների հարակից տարածքների եւ մոտեցման ճանապարհների բարեկարգման ծրագիրը

Արենի զբոսաշրջային հանգույցի ստեղծման եւ կոնցեպտի մշակման նախագծերը

Զբոսաշրջության ոլորտի ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրման մեխանիմզմի բարելավման նպատակով կատարելագործվել է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) ծրագիրը, որն այժմ հնարավորություն է տալիս ստանալ տեղեկատվություն Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակի, քաղաքացիության, սեռատարիքային խմբերի, սահմանային անցման կետերի եւ զբոսաշրջային կրկնվող այցելությունների քանակի վերաբերյալ:

2020թ․ նախագծվել է միջազգային այցելությունների հետազոտության անցկացման նախագիծը, որը Հայաստանում վերջին անգամ իրականացվել է 2013 թվականին։ Հետազոտությունը իրականացումը հնարավորություն է տալիս ստանալ առավել ճշգրիտ տվյալներ Հայաստան այցելող զբոսաշրջիկների պրոֆիլի, ծախսերի, այցելավայրերի, այցի միջին տեւողության, նպատակի եւ այլնի մասին։ Համավարակով պայմանավորված նախագծի իրականացումը անժամկետ հետաձգվել է։

2020 թվականի ընթացքում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ՀՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացրել է վարակակիրների եւ նրանց շրջանակի մեկուսացման համար հյուրանոցային տնտեսության օբյեկտների ներգրավման, դրանցում սննդի ապահովման գործընթաց ու դրանից բխող համագործակցային ու իրավական գործառույթների կատարում, որը ներկայումս ունի շարունակական բնույթ։

Կովիդի հետեւանքով Զբոսաշրջության ոլորտի տնտեսավարողների առջեւ ծառացած խնդիրները մեղմելու նպատակով ներգրավելով զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին Զբոսաշրջության կոմիտեն գործընկեր գերատեսչությունների հետ համագործակցությամբ մշակել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքերի չեզոքացման 23-րդ, ապա 25-րդ միջոցառումները։

2019-2021 թվականների ընթացքում ՀՀ Էն Զբոսաշրջության կոմիտեն արդյունավետորեն համագործակցել է միջազգային գործընկերների հետ, որի արդյունքում զբոսաշրջության ոլորտում իրականացվել են նոր ներդրումներ եւ ստեղծվել պահանջված զբոսաշրջային պռոդուկտներ։

Շնորհակալություն եմ հայտնում քաղաքական թիմին վստահության համար, մասնավոր եւ պետական հատվածի գործընկերներիս՝ արդյունավետ համագործակցության համար, միջազգային գործընկերներին՝ հավատի եւ աջակցության համար, իմ թիմին՝ նվիրված աշխատանքի եւ զբոսաշրջության համար դժվար ժամանակահատվածում կազմակերպված աշխատանքի համար»։