Նիկոլը մեկ ելք ունի՝ Հայաստանը հանձնել Թուրքիայի եւ Ադրբեջանի պրոտեկտորատի ներքո. Արամ Գաբրիելյանով
Փաշինյանը եւ նրա ամբողջ թիմը չեն կարող ղեկավարել պետությունը: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ռուս լրագրող, ««Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովը:
«Կարծում եմ վարչապետն ինքը շատ լավ հասկանում է դա եւ այդ պատճառով տենդագին փորձում է ինչ-որ կոսմետիկ գործողություններ անել՝ պետական կառավարման փլուզվող շենքը զարդարելու համար: Բայց դա հնարավոր չէ անել՝ հիմքը վերջնականապես ճաքել է եւ ամեն օր դրա ամրությունը փլուզվում է:
Նիկոլը միայն մեկ ելք ունի՝ Հայաստանը հանձնել Թուրքիայի եւ Ադրբեջանի պրոտեկտորատի ներքո, նա այս ելքը իր կյանքը փրկելու համար շոշափել է, եւ տենդագին փորձում է թուրքանման հայերի օգնությամբ, որոնք շատ են Նիկոլի իշխանության գալուց հետո, ներդնել հանրային գիտակցության մեջ:
Ըստ էության Հայաստանը կանգնած է ճամփաբաժանին: Պետությունն ունի երկու ելք՝ դուրս գալու այն աղետից, որի մեջ նրան մղել է «Իմ քայլը»՝ թուրքական պրոտեկտորատ կամ ռեւանշ: կարեւոր չէ, թե, թե ինչպիսի ռեւանշ՝ ռազմական, քաղաքական, հոգեբանական: Բայց ռեւանշ:
Կա՞ն արդյոք ուժեր, որոնք պատրաստ են Հայաստանը ռեւանշի տանել: Ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա դեռեւս կա մի մարդ, ով իր մտավոր, կազմակերպչական, հոգեբանական եւ կամային կարողությունների շնորհիվ ի վիճակի է տանել Հայաստանը դեպի վերածնունդ: Եւ դուք գիտեք այս մարդուն: Դա Քոչարյանն է: Բոլոր անալոգիաները կաղում են, բայց Հայաստանն այժմ գտնվում է նույն իրավիճակում, ինչ Ռուսաստանը հայտնվեց Խասավյուրտում համաձայնագրի ստորագրումից հետո: Այն ժամանակ Ռուսաստանի էլիտաները արեցին միակ ճիշտ ընտրությունը՝ գտան Պուտինին: Հետագան հայտնի է։ Պուտինը հաղթեցց եւ փրկեց Ռուսաստանը լիակատար փլուզումից: Եթե փոխենք կոմունիստական կարգախոսը՝ մենք ասում ենք Քոչարյան, հասկանում ենք Պուտին: Այլ ելք Հայաստանը պարզապես չունի: Քաղաքականության մեջ դա հաճախ է պատահում՝ հայրենիք կամ դանդաղ մահ թուրքական գրկում»:

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում