Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայի ազգային հերոս. Թևանյան
Թուրքիայի առաջ Կովկասի դռները բացեց Նիկոլ Փաշինյանը՝ սադրելով պատերազմ ու կապիտուլյացիայի տանելով մեր երկիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։
«Մեր շուրջը և մեր հաշվին դրամատիկ, պատմական, ճակատագրական իրադարձություններ են տեղի ունենում։
Թուրքիան հնարավորություն է ստացել մտնել կովկասյան տարածք ու Ռուսաստանի հետ կիսել ազդեցության գոտիները․ Եկատերինա 1–ինը, 2–րդը, Դոլգոռուկովը, Սուվորովը գերեզմաններում շուռումուռ են գալիս։
Թուրքիայի առաջ Կովկասի դռները բացեց Նիկոլ Փաշինյանը՝ սադրելով պատերազմ ու կապիտուլյացիայի տանելով մեր երկիրը։
Թուրքիան Սյունիքի միջոցով հնարավորություն է ստանալու կապվել թուրքական աշխարհի հետ։ Դա նշանակում է, որ Հյուսիսային Կովկասն ու միջինասիական պետությունները դառնալու են պանթուրքիզմի գոտիներ։ Համենայնդեպս թուրքական ծրագրերն այդպիսին են։
Իրանն այն աստիճանի է անհանգստացած այս հեռանկարից, որ բաց տեքստով է ասում, որ Հայաստանի տարածքային ամբողջականության փլուզումն իրենց համար կարմիր գիծ է։ Այդ խոսքերն ուղղված են Թուրքիայի դեմ։
Ռուսաստանը ստիպված է հաշվի նստել ստեղծված իրավիճակի հետ, քանզի պարտված Հայաստանը լիարժեք դաշնակից չէ, նիկոլական Հայաստանը՝ առավելևս։
ՌԴ–ն այժմ ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի անվտանգության երաշխավորն է, ինչը մեզ կովկասյան զարգացումներում դարձնում է օբյեկտ, այլ ոչ թե սուբյեկտ։
Թուրքիան պատմական հնարավորություն է ստացել կոշիկները Հայաստանի վրա մաքրելով մտնել ռուսական ազդեցության գոտի ու խնդիրներ ստեղծել Իրանի համար։
Մեր ժողովրդին խաբում են, թե բա հեսա կոմունիկացիաները կբացվեն ու տնտեսական կյանքը կլավանա (Թուրքիա՞ն պետք է մեր կյանքը լավացնի)։ Դա Նիկոլի հերթական ու մեծ բլեֆներից մեկն է։ Այդ կոմունիկացիայից օգտվելու են միայն թուրքերն ու ադրբեջանցիները։ Այսպիսի նվեր ստանալու համար չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանին Թուրքիայում հռչակեն ազգային հերոս (Ադրբեջանում էլ)։ Բա էլ ինչի՞ համար են հերոսի կոչման արժանացնում մարդկանց, եթե ոչ պետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար»,- գրել է քաղաքագետը։

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում