Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Ռուսաստանի ռազմավարական դաշնակցից վերածվել ենք Ռուսաստանի պրոտեկտորատի. Ռոբերտ Քոչարյան

Պետք է քրտնաջան աշխատանքով նոր անվտանգության համակարգ ձեւավորել Արցախում։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, հայաստանյան մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին՝ ի՞նչ կերպ է հնարավոր վերականգնել Հայոց բանակի մարտունակությունը։

«Մենք մոտավորապես 1996 թվականից ընտրել ենք մի մոդել, որի բանաձեւը եղել է հետեւյալը՝ երկու պետություն՝ մեկ բանակ։ Ըստ էության, Ղարաբաղի պաշտպանության բանակն այն ժամանակվանից լիարժեք ինտեգրված էր հայկական բանակի մեջ, հայկական բանակի մի մասն էր։ Պաշտպանության նախարարությունը Ղարաբաղում գրեթե կառույցներ չուներ, միայն զինկոմիսարիատներն էին։ Սա էր մեզ այդ ուժը տալիս։ Այն ժամանակ եւ Հայաստանի նախագահը, եւ Արցախի նախագահը՝ այն ժամանակ ես էի, ունեինք այն գիտակցությունը, որ միայն միասնական պաշտպանական համակարգով մենք կարող ենք դիմակայել, ստեղծվել է այդ համակարգը, եւ այդ միասնական բանակը 1994 թվականից համարվում էր տարածաշրջանի ամենից մարտունակ բանակը»,- ասաց երկրորդ նախագահը եւ հավելեց, որ հիմա վիճակը կտրուկ փոխվել է, այս մոդելը պետք է փոխել։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ Ղարաբաղի բնակիչները բանակի մաս պետք է դառնան. «Պետք է ուսումնասիրել Իսրայելի փորձը, մարդիկ պետք է զենք ունենան, զենքը տանը պահեն, հագուստ ունենան։ Նույնիսկ եթե պետք լինի, ապա այդ մարդը պետք է իր աշխատանքի երկու օրը լինի դիրքերում։ Պետք է քրտնաջան աշխատանքով նոր անվտանգության համակարգ ձեւավորել Ղարաբաղում։ Ես գիտեմ, որ Վիտալի Բալասանյանը շատ լավ հասկանում է, որ նման կարգի քայլեր պետք է անել եւ աշխատում են դրա շուրջ»։

Երկրորդ նախագահը նշեց, որ եթե Ղարաբաղի պետականության անվտանգությունը միայն ռուս խաղաղապահներն ապահովեն, ապա պետականության մասին չենք կարող խոսել.

«Ռուս խաղաղապահները պետք է ապահովեն խաղաղապահի միսիան, պետք է թույլ չտան բախումներ Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ։ Այսօր իրենք նաեւ ոչ միայն այդ ֆունկցիան են կատարում, այլ, փաստացի, այսօր իրենք անվտանգության երաշխավորն են Ղարաբաղի Հանրապետության։ Պետականության տակ ինչ հասկացվում է` մենք չունենք»։

Անդրադառնալով պատերազմի հետեւանքով մեր բանակի կորուստների թաքցնելուն՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ամենից լավ մեր կորուստների մասին գիտեն Ադրբեջանն ու Թուրքիան.

«Ո՞վ պիտի դա անի։ Ո՞վ այսօր գիտի՝ ինչ կորուստներ է ունեցել մեր բանակը։ Ամենից լավ մեր կորուստների մասին գիտեն Ադրբեջանն ու Թուրքիան, որովհետեւ խոցված ամբողջ տեխնիկան մնացել է այդ տարածքներում, որոնք այսօր իրենք են վերահսկում, այն, ինչը խոցվել է ավելի խորքում, նկարահանվել է։ Հիմա այդ գաղտնիքն ումի՞ց է։ Գաղտնիք պետք է լինի ոչ թե այն, ինչ կորցրել ենք, այլ այն, ինչն ունենք. դա իսկապես պետք է լինի պետական գաղտնիք։ Բայց երբ ՀՀ պետական գաղտնիքին ավելի լավ են տիրապետում Ադրբեջանն ու Թուրքիան, քան սեփական Պաշտպանության նախարարությունը, ի՞նչ պետական գաղտնիք, ծաղրո՞ւմ եք ժողովրդին»։

Երկրորդ նախագահն ասաց, որ այս պատերազմում մենք առնվազն 3 միլիարդի վնաս ենք կրել՝ նյութական կորուստների ձեւով. «Այս իշխանությունը խոստացել է 2 միլիարդ՝ բանակի մոդեռնիզացման վրա։ Մենք առնվազն 3 միլիարդի վնաս ենք կրել նյութական կորուստների ձեւով։ Հիմա նոր կոնցեպտ է պետք, նոր հայեցակարգ, թե ինչպիսի բանակ մենք պետք է ունենանք։ Մենք պետք է համալրենք կորցրածը։ Եվ ո՞վ պետք է անի դա. այն մարդիկ, որոնք ջանասիրությամբ, մեծ եռանդով քայքայո՞ւմ էին բանակը։ Պետք է հաշվառել՝ ինչ կորուստներ ենք ունեցել, գնահատել, ազնիվ լինել մարդկանց հետ, ասել՝ այո, սա է։ Հիմա սրա համար մեկը պիտի պատասխան տա՞, թե՞ ոչ»։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ մենք տարածաշրջանում ունեցել ենք ամենամարտունակ բանակը, այդ պատճառով եղել ենք Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, իսկ հիմա Հայաստանը Ռուսաստանի պրոտեկտորատն է.

«Մենք Ռուսաստանի հետ եղել ենք ռազմաքաղաքական դաշնակից։ Մենք պետք ենք եղել Ռուսաստանին նաեւ, որովհետեւ այսօրվա այս անկայուն աշխարհում մենք տարածաշրջանում ունեցել ենք ամենից մարտունակ բանակը. այդ միասնական բանակը գործուն էր։ Հիմա մենք այնքան ենք թուլացել, որ յուրաքանչյուր հարեւան երկիր կարող է մեզ գրավել. մենք սահմանները չենք կարողանում կամ չենք ուզում պաշտպանել։ Գիտե՞ք՝ ինչ կարգավիճակ է ստանում երկիրը, որը չի կարողանում պաշտպանվել։ Մենք չենք կորցրել Սյունիքը մեկ պատճառով՝ Ռուսաստանի ռազմական բազայի եւ Ռուսաստանի հետ պայմանագրի շնորհիվ։ Նման երկրների անունը պրոտեկտորատ է։ Այսօր մենք, փաստացի, Ռուսաստանի պրոտեկտորատն ենք Հարավային Կովկասում, որովհետեւ մեր անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը։ Այդ իշխանությունը հզոր երկրի ռազմաքաղաքական դաշնակցի կարգավիճակից մեզ դարձրել է այդ երկրի պրոտեկտորատը։ Ճակատագրի հեգնանքը նրա մեջ է, որ դա արել են մարդիկ, որոնք Ռուսաստանի դեսպանատան դիմաց ցույցեր էին անում՝ ռուսական բազան Հայաստանից հանելու համար։ Այսօր գեներալ Մուրադովն ավելի մեծ դերակատարություն ունի անվտանգության հարցերում, քան Հայաստանի Հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատարը. սա նորմա՞լ է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վերադառնանք Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը»։