Ժողովուրդը հեռուստաէկրաններին ու թերթերի էջերում չտեսնելով իր առաջնորդին, ականատեսն էր լինում օր-օրի կերտվող հաղթանակներին ու կայացող պետության ընթացքին. Հասրաթյանը՝ Քոչարյանի մասին
Արցախյան առաջին պատերազմի ամենածանր ժամանակահատվածում, երբ Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց նորաստեղծ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը և բոլորի համար բավականին անսպասելի լուծումներով հաղթական հանգրվանի հասցրեց գրեթե կործանման եզրին հայտնված մեր Երկիրը, պատերազմական համարյա երկու տարիների ընթացքում նա ոչ միայն ձեռնպահ մնաց չպահանջված հարցազրույցներով ու անտեղի հայտարարություններով հանդես գալ զանգվածային լրատվամիջոցներով, այլև անգամ գերադասեց հնարավորինս չհրապարակայնացնել տարբեր մակարդակներում տեղի ունեցող իր պաշտոնական հանդիպումները: Ժողովուրդը հեռուստաէկրաններին ու թերթերի էջերում չտեսնելով իր առաջնորդին, ականատեսն էր լինում օր-օրի կերտվող հաղթանակներին ու կայացող պետության ընթացքին...
Տրամագծորեն հակառակ տեղեկատվական մարտավարություն ընտրվեց 2020թ. սեպտեմբերին սկսված և 44 օր տևած պատերազմի ընթացքում: Գրեթե ամենօրյա հաճախականությամբ ժողովուրդը կարող էր հեռուստատեսությամբ կամ սոցիալական ցանցերով տեսնել ու լսել հաղթանակներ խոստացող հայկական երկու պետությունների բարձրագույն ղեկավարների հարցազրույցներն ու հայտարարությունները և զուգահեռաբար հուսաթափվել ռազմաճակատից ստացվող պարտությունների մասին տեղեկություններով..
Թվում է, թե կառավարման տեսանկյունից սա մանուք է, բայց կյանքը ցույց է տալիս, որ իրական հաջողությունները կերտվում են ոչ թե տարատեսակ ականջահաճո խոստումներով ժողովրդին կերակրելով, այլ կոնկրետ գործողություններով...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո