Էրդողանը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին քննադատել է Արցախում պատերազմից հետո Թուրքիային անօդաչուների տեսախցիկներ չվաճառելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական անօդաչու թռչող սարքերի համար պահեստամասերի մատակարարումից հրաժարվելու համար քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ նրանց որակելով «վատ հարևաններ», հաղորդում է duvarenglish.com-ը։
«Չնայած բոլոր զրպարտիչ արշավներին՝ մեր թռչող սարքերը հիացմունք են առաջացնում ամբողջ աշխարհում։ Թուրքական զինված անօդաչուները փոխում են պատերազմ վարելու մեթոդները և փոխել են Լիբիայում պատերազմի միտումը»,- հայտարարել է Էրդողանը։
ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցներին «վատ հարևաններ» որակելով՝ նա հավելել է, որ վերջիններս հրաժարվել են իրենց պահեստամասեր, մասնավորապես՝ տեսախցիկներ մատակարարել, ուստի «Թուրքիան պետք է ավելի շատ պահեստամասեր արտադրի երկրի ներսում»։
«Օրինակ՝ տեսախցիկների հարցը...Մեզ տեսախցիկ է հարկավոր, բայց նրանք չեն տալիս. «Ինչո՞ւ եք կռվում Հայաստանում»։ Հայաստանը հարձակվում է իմ դաշնակիցների վրա, մենք պետք է մեր ուժերի ներածին չափով աջակցություն ցուցաբերենք։ Արդյո՞ք մենք միասին չենք ՆԱՏՕ-ում»,-հայտարարել է նա։
2020-ի սեպտեմբերին Արցախում Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ամերիկյան Andair ընկերությունը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան պահանջով թուրքական «Բայքարի» համար այլևս պահեստամասեր չի մատակարարելու:
Հոկտեմբերին կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերությունը նույնպես հայտարարել էր, որ դադարեցնում է թուրքական անօդաչու թռչող սարքերի համար շարժիչների վաճառքը: Դա հաջորդել է Կանադայի կառավարության՝ Թուրքիա զենքի արտահանումը դադարեցնելու որոշմանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...