Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Հայաստան

«Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի պատվերը․ այլ բացատրություն չունեմ». Բակուր Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ պատերազմը դադարեցնելու և Շուշին հայկական պահելու վերաբերյալ, հայտարարել էր, որ Շուշին ազատագրելուց առաջ ունեցել է 90 տոկոս ադրբեջանական բնակչություն, և այդ քանակի բնակչություն ունենալու դեպքում ուզում են Շուշին համարել հայկական Շուշի՞։

«Ընդհանրապես չի եղել քննարկման մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները՝ ոչ միայն հիմա, ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որ ադրբեջանցի փախսատականները Շուշի չվերադառնան: Իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով»,- ասել էր Ն. Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում «Շուշի հիմնադրամի» նախագահ, հրապարակախոս Բակուր Կարապետյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, նշեց, որ այն առնվազն տարակուսանք է առաջացնում։

«Ինքս տարիներ շարունակ զբաղվել եմ Շուշիի մշակույթի, հուշարձանների ուսումնասիրությամբ, մեր հիմնադրամն ահռելի աշխատանք է կատարել։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նման միտք արտահայտելը պետք է որ պատվեր լինի, այլ բացատրություն չունեմ, գուցե նման հայտարարություն է անում, որպեսզի արդարանա, որ Շուշին հանձնել են։ Գիտեք, Շուշին չեն գրավել, այլ հանձնել են, որին մասնակից է Նիկոլ Փաշինյանը։ Նա նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև Շուշին 3000 տարվա պատմություն ունի։ Մինչև 1920 թվականի մարտի 23-ն այնտեղ հայ բնակչությունը բացարձակ մեծամասնություն էր կազմում, մարտի 23-ին հայտնվեցին թուրք ասկյարները և տեղի մահմեդական բնակիչները կազմակերպված կոտորեցին հայ բնակչությանը, այդ երեկոյան 5 հազար մարդ են սպանել։ 16 հազար մարդ էլ օգտագործելով մառախուղային եղանակը՝ կարողացել են փախչել՝ թողնելով ամեն ինչ։ Խորհրդային տարիներին քաղաքը մնում է ադրբեջանցիներին, այդ ամենը ծրագրված էր։ Մինչև Շուշիի ազատագրումն այնտեղ ադրբեջանցիները մեծամասնություն էին կազմում, բայց այնտեղ 4000 մարդ էր ապրում։ Նիկոլ Փաշինյանն այս մասին պետք է խոսեր, այլ ոչ թե խորհրդային տարիներից խոսեր, մարդաբանական բոլոր տվյալները կա, կարող էր օգտվել։ Շուշին բացարձակ հայկական քաղաք է»,- նշեց Բակուր Կարապետյանը։

Ըստ նրա, երբ չափագրում էին Շուշիի հայկական խաչքարերը, այնտեղ եղել են միայն մի քանի ադրբեջանական հուշարձան, այսինքն՝ մի քանի մզկիթներ։

«Ես ուրիշ կերպ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չեմ կարող բնորոշել, քան պատվեր, նա, կարող է՝ կատարում է Ալիևի պատվերը, որովհետև այլ բացատրություն չունեմ: Հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է երկրի վարչապետը նման հայտարարություն անի՝ մեկ՝ «դժբախտ ու դժգույն» քաղաք է Շուշին, մեկ՝ ադրբեջանական։ Շուշիի բերդաքաղաքն աշխարհի ամենահզոր բերդերից մեկն է։ Մենք ծրագիր էինք մշակել, որպեսզի Շուշին հայտարարեինք համայն հայության կրթամշակութային մայրաքաղաք, ու հանկարծ նման հայտարարություն անել»,- հավելեց Բակուր Կարապետյանը։

Շուշիի և առհասարակ Արցախի պատմությանը լավ ծանոթանալու համար, Բակուր Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց ծանոթանալ իր գրած «Շուշիի բերդաքաղաքը» մենագրությունը, եթե գիրքը չգտնի, ապա պատրաստ է տրամադրել, նաև «Գուլիստան նամե» գիրքը։

«Եթե Նիկոլ Փաշինյանն այս գրքերը կարդա, լավ կլինի, բայց նա գրողներին, գիտնականներին չի սիրում ու չի ընդունում, եթե ընդուներ, ապա մեր պատմությանն այսքան անծանոթ չէր լինի, գուցե՞ դիտավորյալ է անում, այս ամենը շատ վատ է, և ես նրանից խորը հիասթափություն եմ ապրում»,- շեշտեց նա։

Բակուր Կարապետյանի բնորոշմամբ՝ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և այլ քաղաքներում ժամանակին ապրել են հազարավոր հայեր, սակայն հայերը երբեք չեն ասում, որ այդ քաղաքները հայկական են, քանի որ հայերը կիրթ են, լայն աշխարհայացք ունեն։

«Հայերը Սումգայիթում ապրել են, բայց չենք կարող ասել՝ հայկական քաղաք է, նույնն էլ մյուսները, իհարկե, դրանց կառուցմանը, շենացմանը հայերը մեծ մասնակցություն են ունեցել, բայց դրանք հայկական չեն, դրանք խորհրդային քաղաքներ էին։ Դրանք մերը չէին, դրանք բոլորինն էին։ Երբ մարդիկ կտրվում են իրենց մշակույթից, այսպիսի դեպքեր են լինում, մարդիկ իրենց քաղաքը չեն ճանաչում, նույնիսկ վարչապետի մակարդակով, հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, չեն ուզում պահել մեր երկիրը, հազարամյակներից եկած մեր Արցախը, մերն անընդհատ տալիս ենք օտարներին։ Պետք է տեր կանգնենք մեր մշակույթին, որ սերունդն էլ իմանա՝ ինչի համար է պայքարում»,- ընդգծեց նա։

Նա նաև հավելեց, որ Ադրբեջանը հակահայկական ու կեղծված պատմություն է գրում և ամբողջ աշխարհում հարյուր-հազարներով տարածում է, իսկ Հայաստանը ոչինչ չի անում, հակառակը՝ հալածվում է այն մարդը, որը նման աշխատանք է կատարում։