Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազները համաձայն չեն փաստաբանների փաստարկներին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազները համաձայն չեն փաստաբանների փաստարկներին:
Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի փաստաբանները միանգամից 4 միջնորդություն են ներկայացրել դատախազների բացարկի մասին: Երկու միջնորդություններ ենթադրում են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բացարկը:
Ներկայացնելով ներկայացված միջնորդությունների մասով մեղադրող կողմի դիրքորոշումը՝ դատախազ Գեւորգ Բաղդասարյանը, ում բացարկին եւս հասնում է պաշտպանությունը, առարկել է: Այսպես, ուժային կառույցների ղեկավարների հետ վարչապետի հանդիպման մեջ Բաղդասարյանը որեւէ անսովոր բան չի տեսնում, նա վստահեցրեց, որ հանդիպման ժամանակ կոնկրետ գործեր չեն քննարկվել: «Գլխավոր դատախազին ոչ ոք հրաման չի տալիս եւ չի կարող տալ»,-ասաց Բաղդասարյանը:
Իր մասով նա վստահեցրեց, որ իր կարիերայի աճը քաղաքականության հետ կապ չունի: Նա աշխատանքի է ընդունվել դատախազությունում 2013 թվականին, 2016 թվականից արդեն եղել է վարչության պետ: 2018 թվականին Երեւանի դատախազի պաշտոնում նշանակումը նա աճ չի համարում: Իսկ նախկին իշխանություններից ստացած պարգեւներով հպարտանում է՝ դրանք իր աշխատանքի արժանի գնահատական համարելով:
Միակ բանը, որին նա ցանկացավ ուշադրություն դարձնել, այն է, թե ինչպես ընդունվեց անցած տարի մայիսի 8-ին իր հայտարարությունը: Բաղդասարյանն ընդգծեց, որ նա ոչ ոքի չէր ցանկանում նեղացնել: «Ես միայն ասել եմ, որ Շուշիի ազատագրումը որեւէ կապ չունի գործընթացի հետ: Կարող եմ կրկնել»,-ասաց Բաղդասարյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...