Իրանն ու Ադրբեջանը մայրուղիների միավորման վերաբերյալ համաձայնության են եկել
Իրան-Ադրբեջան տնտեսական հանձնաժողովի նիստից հետո Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մուհամեդ Իսլամիի հետ: Հանդիպման ընթացքում Իսլամին նշել է, որ Աստարա-Աստարա երկաթուղով երթևեկության 25 տոկոս աճը երկու երկրների հարաբերությունների զարգացման ցուցանիշ է:
Ինչպես հայտնում է minval.az -ը, խոսելով տարանցման խնդրի կարևորության մասին՝ Իսլամին շեշտել է Ադրբեջանի երկաթուղիների կարևորությունը Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացման գործընթացում. «Մենք միշտ պնդել ենք, որ հոսքն այս միջանցքով ավելանա: Մենք քննարկեցինք Աստարայի սահմանին գտնվող նոր ավտոտրանսպորտային տերմինալի կառուցման հարցը, քանի որ հին տերմինալն անհրաժեշտ ներուժ չունի: Հետևաբար, մենք նաև պայմանավորվածություն ենք ձեռք բերել սահմանին նոր ճանապարհային կամրջի կառուցման վերաբերյալ, որն իրար է միացնելու Բաքու-Աստարա մայրուղին և Էրդեբիլ-Աստարա-Ռաշթ ավտոմագրիստրալը: Հաջորդ ամիս Աստարայում կստորագրվի այս մասին համաձայնագիր, և տեղի կունենա նոր տերմինալի և կամրջի կառուցման հիմնարկեքի արարողություն»:
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մուհամեդ Իսլամին նշել է, որ քննարկված այլ կարևոր հարցերից են եղել իրանական ընկերությունների մասնակցությունն Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում կայանալիք վերակառուցման ծրագրերին, ինչպես նաև Իրանից Ադրբեջան իրականացվող բեռնափոխադրումների ճանապարհային քարտեզի ճշգրտումները:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը