Գերիները ոչ միայն Ադրբեջանի պատանդներն են, այլև ՀՀ իշխանության, իսկ մենք հոգեբանական շանտաժի զոհերն ենք. Ստ. Դանիելյան
Ռազմագերիները դառնում են պատանդ այն ժամանակ, երբ պատանդառուն նրանց օգտագործում է քաղաքական նպատակների համար, այսինքն, հակառակ կողմին ստիպում է կատարել իր համար նպաստավոր քայլեր, գնալ զիջումների կամ ուղղակի շանտաժի ու լարվածության մեջ է պուհում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դա հասկանալի է, սակայն անհասկանալի է մյուս կողմի պահվածքը: Փաստորեն ՀՀ այսպես կոչված իշխանությունը ռազմագերիների առկայության փաստում նույնպես շահառու է:
Տեսեք, երբ նրանցից պահանջում են հրաժարական տալ, կամ երբ նրանց դեմ տարբեր ակցիաներ են իրականացնում, կամ թեկուզ քննադատության են ենթարկում, ապա հիմնական պատասխանն այն է, որ իրենց խանգարում են զբաղվել գերիների ազատ արձակելու գործում, կամ լավագույն բանակցողը ձեզ հայտնի անձն է, ում անունը չեմ էլ ցանկանում տալ:
Այսինքն գերիները ոչ միայն Ադրբեջանի պատանդներն են, այլև գործող իշխանության, իսկ մենք հոգեբանական շանտաժի զոհերն ենք:
Այս իմաստով եթե Ադրբեջանի պահվածքը հասկանալի է, ապա Հայաստանի գործող իշխանության գործելակերպը ոչ միայն անընդունելի է, այլև երկիմաստ (ավելի վատ բառ չեմ օգտագործում)»:

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում