Մեր լրջագուն խնդիրը նիկոլն ու իր ուսապարկերն են
Մենք այսօր, մեղմ ասած, կեղտի մեջ ենք: Դրա վառ ապացույցն այն է, որ պատերազմը չկանխած, պատերազմը ժամանակին չընդհատած, առնվազն հինգ հազար երիտասարդի զոհվելու պատճառ նիկոլը դեռ վարչապետի պաշտոնում է, իսկ նրան աջակցող ուսապարկի կարգավիճակում հայտնված իմքայլական պատգամավորներն անգամ հոխորտում են:
Հինգ հազար երիտասարդի մահվան ուղարկած, Շուշին թշնամուն հանձնած պատգամավոր արփի դավոյանը այնքան ցինիկ է, այնքան լկտի է, այնքան ուսապարկ է, որ այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ մեր լրջագույն խնդիրների անունն է ընդդիմություն:
Հիմա համաձայն չե՞ք, որ մենք կեղտի մեջ ենք: Երբ արփի դավոյանը ոչ թե կալանավորված է մյուս ուսապարկերի եւ իր առաջնորդի հետ, ապա հասնում է նաեւ այն պահը, երբ նա Ազգային ժողովից երկրի խնդիրը համարում է ընդդիմությանը:
Գուցե պատճառն այն է, որ Սյունիքի ամբողջական հանձնումը, Արցախի ամբողջական հանձնումը ձախողվեց: արփիների տերերը զայրացել են նրանց վրա, իսկ նրանք դեռ վայրահաչում են:
Ընդդիմությանը կարելի է մեղադրել եւ պետք է մեղադրել, բայց միայն նրա համար, որ նիկոլը դեռ վարչապետ է, երբ արփիդավոյանները դեռ պատգամավոր են:
արփի դավոյան, լավ հիշիր, դու եւ նիկոլը սովորական մարդասպան չեք, դուք մոլագար մարդասպան եք: Դուք թշնամուն Շուշի եւ Հադրութ եք նվիրել, Բերձոր եւ Քարվաճառ եք նվիրել: Հիշիր ու ձայնդ կտրիր, մինչեւ օրինապահ մարմինները զբաղվեն ձեզնով: Եթե դուք կարծում եք, որ ձեզ ներվելու է այս ամենը, ապա չարաչար սխալվում եք:
Նստեք, կանգնեք, վազեք, քայլեք, հաց ուտեք, թե ուղղիչ աշխատանքներով զբաղվեք, ձեզ անդադար հիշեցվելու է, որ դուք մարդասպան եք: Դուք ՄԱՐԴԱՍՊԱՆ եք: Հասկացա՞ր, թե դեռ՝ ոչ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում