Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը ԲԴԽ անդա՞մ կդառնա.
Yerevan.today-ը գրում է. «ԲԴԽ անդամի երկու թափուր տեղերից մեկը կարող է զբաղեցնել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը։ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ»-ը գրել է, որ հունվարի 14-ի երեկոյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է Դավիթ Խաչատուրյանի հետ։
Երբ ուսումնասիրում ենք, թե ով է Դավիթ Խաչատուրյանը, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Նա, Սասուն Խաչատրյանի եղբայրը լինելուց բացի, «Սորոսի հիմնադրամի», այսինքն՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի տնօրենների խորհրդի արդեն նախկին նախագահն է։ Նիկոլ Փաշինյանը օրենսդիր ու գործադիր մարմինները սորոսականներով լցնելուց հետո անցել է դատական համակարգը եւս սորոսիզացնելու գործին։
Ի դեպ, Սասուն Խաչատրյանը երբ նշանակվեց ՀՔԾ պետ, այդ ժամանակ մամուլում շրջանառվում էր, որ նա այդ բարձր պաշտոնը ստացավ սորոսականներին իշխանության գալու շրջանակներում։ Դավիթ Խաչատուրյանը հերթական սորոսականն է, որ Հայաստանում բարձր պաշտոնի կանցնի, եթե իհարկե ստանա 80 ձայն խորհրդարանում։
Արդեն մի քանի օր է, ինչ քննարկվում է, որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի մյուս թափուր պաշտոնին տանելը հակաօրինական է, նա կենսաթոշակային տարիքի է։ Իսկ մասնագետները բացի տարիքը, նշում են նաեւ կոռուպցիայի, անմեղ մարդկանց բանտարկելու եւ այլ դրսեւորումներ՝ ասելով, որ Ջհանգիրյանի տեղը չէ այդ պաշտոնը։ Բայց մեկ է, չնայած այս ամենին, իշխանությունը որոշել է որակական փոփոխությունների ենթարկել ԲԴԽ կազմը։
Նիկոլ Փաշինյանը անընդունելի է համարում, թե ինչու են հողեր տալու ու կապիտուլյացիայի դեմ ըմբոստացողներին ձերբակալելու որոշումները դատարանները չեղարկում։ Դատական համակարգը, ասում են, կապիտուլյացիայից հետո չի ենթարկվում գործադիր իշխանությանը, արդեն որոշ անկախ դատական ակտեր է կայացրել։ Եվ այժմ Փաշինյանը ցանկանում է սկսել դատական համակարգը ամբողջությամբ ենթարկեցնելու գործընթաց՝ չխորշելով անգամ տասնամյակներով վարկաբեկված մարդկանց բերելով։ Իսկ թե ինչու են հույսները դնում Ջհանգիրյանի կամ երդվյալ սորոսական Խաչատուրյանի վրա, պարզ է․ հողատու իշխանությանը փրկելու կամ մի փոքր էլ այդ չեղած իշխանությունը պահելու համար հանցագործությունների գնալու պատրաստ մարդիկ չկան։
Իշխանական մեր աղբյուրը հաղորդում է, որ Փաշինյանը տեւական ժամանակ է՝ հանձնարարել է որ իրեն ներկայացնեն վստահելի եւ լոյալ թեկնածուներ, որպիսզի այդ թափուր տեղերը լրացվեն, սակայն թեկնածուներ այդպես էլ չեն գտնվում, մասնագետները, որոնք համապատասխանում են այդ պաշտոնին, հրաժարվում են՝ նախընտրելով հեռու մնալ այս իշխանության հետ ասոցացվելուց։ Այդ պարագայում է, որ իշխանությունը մնացել է Գագիկ Ջհանգիրյանին ներկայացնելու հույսին, որի թեկնածության մասին մեկ տարի առաջ չէին էլ ուզում լսել։ Դե իսկ Դավիթ Խաչատուրյանի դեպքը մի փոքր այլ է․ նա Սորոսի գրասենյակից գործուղվելու է ԲԴԽ, իբր թե իրականացնելու Փաշինյանի ուզածները, իսկ իրականում՝ Ջորջ Սորոսի ծրագրերը, որին եւ ծառայել է երկար տարիներ»։

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում