Ինչպիսի՞ն է «Վերին Լարսում» խցանված ավելի քան 100 բեռնատարների հետ կապված իրավիճակը. Պարզաբանում է Հայաստանի կցորդը
«Վերին Լարսի» հսկիչ անցակետում խցանված բեռնատարների թիվը 100-ից հասել է մինչեւ 150-ի: Դրանցից 20-30-ը հայկական մեքենաներ են: Այս մասին հունվարի 14-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վերին Լարս» հսկիչ անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը:
Նրա խոսքով՝ հերթում մեքենաների թիվն օրական ավելանում է միջինը 50-ով, մինչդեռ մոտ 600 մեքենա է մոտենում անցակետին, ուստի հերթերի հետ կապված իրավիճակն այս պահին չի կարելի աղետալի անվանել:
«Շաբաթվա ընթացքում փոփոխություններ չեն լինի՝ հաշվի առնելով անբարենպաստ պայմանները: Խաչի լեռնանցքը փակ է, վերեւում իրավիճակը սարսափելի է, ուժեղ քամու պատճառով մարդիկ չեն կարող նույնիսկ դուրս գալ մեքենաներից: Մեկ շաբաթից, ամենայն հավանականությամբ, արդեն սկսվելու են ճանապարհների մաքրման աշխատանքները: Ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածի համար սա սովորական երեւույթ է: Ավելի վատ էլ է լինում: Շտապ բեռներ չկան, եւ այս ժամանակահատվածում դրանք տեղափոխելը ռիսկային է: Սա հասկանում են նաեւ իրենք՝ փոխադրողները»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ի առավոտյան Հայաստանի ԱԻՆ-ը հայտնել էր, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին Ռուսաստանի կողմից 100 բեռնատար է կուտակվել:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով