Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին

Կառավարությունում չէին հավատում, որ ողջ երեխեք կան․ 90 օր Հադրութում թաքնվելուց հետո սպանված զինծառայողի հայր

18-ամյա Հայկ Հարությունյանը այն 6 զինծառայողներից մեկն է, որոնք շուրջ 90 օր Հադրութի անտառներում թաքնվելուց եւ ողջ մնալուց հետո դեկտեմբերի վերջին Տող գյուղում սպանվեցին ադրբեջանցիների կողմից։ Հայկը ծառայում էր Ջաբրայիլում, պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերից, խմբով շրջափակման մեջ էին ընկել։ Լուրը ստանալուն պես Հարությունյաններն ու մյուս ընտանիքները սկսել էին տղաների որոնումները։

«Հինգ ծնողով որոշեցինք հավաքվել, դիմել նախարարություն, 10 օր ոչինչ չարեցին։ Հետո Ուլնեցու հանձնաժողովը ստեղծեցին, Ոսկանյանին բերեցին։ Մի խոսքով ժողովրդին խաբում էին, մինչեւ հիմա էլ խաբում են։ Ես տեսա՝ էդ վիճակն է, պատերազմն ավարտվեց, գնացի Արցախ։ Գնացի, տեսա՝ Շուշիում կորածների ծնողները համախմբվել են, մոտեցել են նախագահին, առաջինը սկսեցին Շուշիից հանել դիակները։ Ողջ մարդ չգտան, բնական է, մի հոգի են գտել՝ ոստիկան, էն էլ դիակների տակից։ Դրանից հետո նորից հետ եմ եկել, ծնողներին ասել եմ՝ միայն Արցախում կլուծեն ձեր հարցը, մի եկեք էստեղ»,- NEWS.am-ին պատմեց Հայկի հայրը՝ Հրանտ Հարությունյանը։

Զինվորի հայրն Արցախում է եղել, երբ տեղեկացել է, որ նոյեմբերի 23-ին տղաներից մեկը կապի է դուրս եկել ու հայտնել, որ 6 հոգին ողջ են, պատսպարված՝ այդ թվում իր որդին։ Դրանից հետո կրկին դիմել են Արցախի եւ Հայաստանի պետական մարմիններին։ Ի վերջո հասել են նրան, որ խումբ ձեւավորվի, որին կթույլատրվի ողջերին փնտրելու համար մուտք գործել ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խոչընդոտել է, որոշ դեպքերում էլ հայ պատասխանատուների վատ աշխատանքի պատճառով որոնումները անարդյունք են եղել։

«Չէին կարողանում նորմալ բանակցեին։ Գալիս, Շուշիում թուրքը համաձայնություն էր տալիս, հասնում էինք Կարմիր Շուկա, չէին թողնում, կամ էլ թողնում էին մի ժամով։ Մուրադովը միշտ էլ մեզ ասել է՝ վերեւները պետք է ասեն, իմ ուժերից վեր է։ Կամ էլ՝ քարտեզներ կային, որոնք տրամադրում էին ծնողները, որոնցով կկարողանային գտնել երեխեքին։ Ոսկանյանը քարտեզը դրել էր տակը, չէր ուղարկել։ Ուրախ-ուրախ եկավ էնտեղ Վաղարշակ Հարությունյանի հետ, մենք էլ էինք էնտեղ, կատաղած գնում էինք Արայիկ Հարությունյանի մոտ։ Դուրս ա եկել, թե պետք է գրկաբաց ընդունեինք, ասում ենք՝ խի չես քարտեզը փոխանցել, ասում է՝ հետո ինչ, որ չեմ փոխանցել։ Ծնողներից մեկը աչքի տակին խփեց»,- պատմեց զինծառայողի հայրը։

Միաժամանակ ընտանիքի մյուս անդամները դիմել են վարչապետին, մի քանի անգամ հանդիպել են նրա հետ, սակայն կառավարությունում թերահավատորեն են մոտեցել ծնողների պատմածին։

«Չեն հավատացել, որ ողջ երեխեք կան։ Վարչապետին ասում եմ՝ օգնություն է պետք երեխեքին, բանակցեք, թող մտնեն հանեն, նայում է խորհրդականի երեսին, ասում՝ հնարավո՞ր է հիմա սաղ մարդ լինի անտառներում, ասում ա՝ ի՞նչ են ուտում էս ցրտին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի մորեղբայրը՝ Արտակ Մեսրոպյանը։

Ընտանիքը կարծում է՝ եթե պատշաճ կերպով բանակցեին, հնարավոր կլիներ փրկել տղաներին։

«Ընդամենը պետք էր բանակցել, տարածքը փակել, ու գտնել։ Հողերը տալուց կետ ունեն չէ, որ վերաբերում էր երեխաներին, իրենք պետք է այդ կետից սկսեին, ոչ թե հողերը տվեցին, մեր երեխեքին էդ հողերի մեջ նվեր տվեցին թուրքին։ Շուշիում էլ նույն բանը, մինչեւ չխփեցին, չտվեցին, էնտեղ ավելի շատ ողջ մնացածներ կային»,- նշեց զինծառայողի հայրը։

Հայկին ու մյուս տղաներին սպանել են նույն տարածքից 6 զինծառայողի ողջ դուրս բերելուց մեկ շաբաթ անց։ Սպանության մասին ծնողները տեղեկացել են ադրբեջանական տեսանյութերից, մարմինները նրանց են փոխանցվել օրեր անց։ Դրանք խոշտանգված են եղել դեմքերի հատվածում՝ ըստ երեւույթին մահվանից հետո։

Արդեն մեկ շաբաթ է՝ տղաներին հողին են հանձնել, սակայն պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չկա դեպքի հանգամանքների մասին։ Ընտանիքն էլ պետական ուշադրության չի արժանացել, վրդովված են, որ պետական ոչ մի մարմնից ոչ մի խոսք չեն լսել։ Իրենց որդու սպանության համար մեղավորներին պատժելու պահանջով Հարությունյանները որոշել են դիմել դատական ատյաններին։