Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնած խորհրդարանի հայտարարության նախագծին

Իշխող «Իմ քայլը» դաշինքը կատարվածից որեւէ եզրակացություն չի արել, եւ դա սպառնում է Հայաստանին ու նրա ժողովրդին նոր մարտահրավերներով, որոնք կարող են հանգեցնել հերթական աղետին: Այս մասին պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը հաղթահարելու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովի շրջանակներում այս թեմայի շուրջ քննարկումը եւս մեկ անգամ ապացուցեց, որ գործող կառավարությունն ու «Իմ քայլը» իշխող դաշինքը ոչ մի դաս չեն քաղել: «Ինձ թվում է, որ դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել երկրում: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ դուք գաղափար չունեք, թե ինչ վիճակում ենք մենք հայտնվել: Ես հիմա խոսում եմ ծագած ճգնաժամի մասին: Եւ ես պարզապես ուզում եմ հակիրճ նշել, որ դուք ոչ մի դաս չեք քաղել այս աղետից», -ասաց Մարուքյանը իր ներկայացրած հայտարարության նախագծի բավականին երկար քննարկումներից հետո: Նշենք, որ ըստ Ազգային ժողովի հայտարարության նախագծի, Հայաստանի կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պետք է հրաժարական տար, որից հետո երկրում տեղի կունենային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց իշխող դաշինքի պատգամավորները չսատարեցին «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությունը՝ պաշտպանելով իրենց առաջնորդին եւ նրա գլխավորած կառավարությանը:


Մարուքյանը, մասնավորապես, նշեց, որ հաշվի առնելով այն հետեւանքները, որոնք առաջացել են 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված եւ նոյեմբերի 10-ին ավարտված ակտիվ ռազմական գործողությունների իրականացման հետեւանմքով, ինչպես նաեւ խորը թիկունքում գտնվող բնակավայրերի դեմ թշնամու հարվածների պատճառով` հաշվի առնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո տեղի ունեցած հասարակական-քաղաքական իրադարձությունները, դրանց հնարավոր հետեւանքները, տեսնելով ՀՀ վարչապետի կողմից ավելի վաղ հնչեցված անընդունելի բռնության կոչերը, եւ որեւէ պատասխանատվություն ստանձնելու նրա բացարձակ անկարողությունը, վերլուծելով ՀՀ կառավարության անդամների, այդ թվում `թոշակառուների, ինչպես նաեւ տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացրած փաստական հանգամանքները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշեց ներկայացնել ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր։ Այնուհետեւ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը ներկայացրեց իր «ճանապարհային քարտեզը», որը աջակցություն չստացավ իշխող դաշինքի կողմից: «Հայաստանի գործող կառավարության ծրագիրն այլեւս չի համապատասխանում առաջնահերթ հարցերին եւ նոր իրողություններին, որոնց բախվել են Հայաստանի եւ Ղարաբաղի բնակիչները պատերազմից հետո, եւ որոնց շուտափույթ լուծման կարիք ունեն»,- իր ելույթում ասաց Էդմոն Մարուքյանը: Հարկ է նշել նաեւ, որ այս հարցի քննարկմանը ներկա չէին ներկայացուցիչներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Այնուամենայնիվ, բավականին բուռն եւ հուզական քննարկումներից հետո մշտական խորհրդարանական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնած Ազգային ժողովի հայտարարության նախագծին: