Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը Սառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է Իրանին Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ) Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ) Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվել Էբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետում Երկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ) ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերում
Հայաստան

Սոթքի ոսկու հանքի մեծ մասը ադրբեջանցիների վերահսկողության տակ է հիմա, մայիսից նոր պետք է սահմանների հարցը որոշվի. Սոթքի համայնքապետ

2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից մի քանի շաբաթ անց ադրբեջանական զինուժը հայտնվել էր Սոթքի հանքավայրի տարածքում՝ ժամանակ տալով աշխատակիցներին դուրս գալ հանքավայրից: Հայտարարության ստորագրումից անցել է ավելի քան 2 ամիս, սակայն սահմանների որոշման աշխատանքներն ամեն անգամ անակնալի են բերում հանրությանը: Մեխանիկորեն՝ GPS կամ GOOGLE քարտեզներով իրականացվող սահմանների որոշումը, մարդկանց կենսական իրավունքները լրջորեն վտանգելու, ապրուստը հոգալու խնդրի առաջ է կանգնեցրել: Այս արձանագրումն արել էր ՄԻՊ Արման Թաթոյանը՝ Գեղարքունիքի մարզ այցից հետո: Երեկ էլ Արման Թաթոյանը հայտնեց, որ խնդիրներ կան Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կուտ, Նորաբակ, Շատվան, Տրետուկ համայնքներում:

Այսօր 168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը ասաց, որ այս պահին համայնքի բնակիչների մոտ ամեն բան կարծես նորմալ է, բոլորը զբաղված են իրենց աշխատանքով:

Խոսելով Սոթքի հանքավայրի շահագործման մասին, որը, ադրբեջանցիների՝ հանքատարածք մտնելուց հետո որոշ ժամանակ չէր շահագործվում, համայնքի ղեկավարը նշեց.

«Ոսկու հանքի հետ կապված՝ ասեմ, որ մասնակի է աշխատում, որովհետև հիմա մեծ մասն ադրբեջանցիների վերահսկողության տակ է այս պահին: Դա դեռ ժամանակավոր, դեռ վերջնական սահմանները չէ, բայց այս պահին մասնակի է աշխատում դրա պատճառով:

Աշխատակիցների ինչ-որ մասը հիմա չեն գնում աշխատանքի, բայց ազատված էլ չեն, հիմնարկը պահում է իրենց, մինչև երևի հասկանան՝ ինչ է լինում, ինչ մասշտաբի կարող են աշխատել: Բայց այս պահին աշխատողները մնում են դեռ գործի մեջ»:


Հարցին, թե արդյո՞ք համայնքի ղեկավարը տեղյակ է՝ երբ և ինչպես են իրականացվելու սահմանների հստակեցման աշխատանքները, Հակոբ Ավետյանը պատասխանեց.

«Շատ հստակ չեմ կարող ասել, բայց իմ իմացած տեղեկություններով՝ մայիսից պետք է ինչ-որ հանձնաժողովներ լինեն՝ եռակողմ, նաև Ռուսաստանի միջամտությամբ, նոր այդ սահմանների հարցը պետք է որոշվի: Դա՝ իմ իմացածով»:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ մեր զինված ուժերը սահմանին են, «ձիգ» են: Հակոբ Ավետյանի փոխանցմամբ՝ այս ընթացքում միջադեպեր չեն եղել:

Անդրադառնալով բնակիչների՝ ապրուստը հոգալու հարցին՝ Ավետյանն ասաց, որ խնդիրը հիմնականում անասնապահությանն է վերաբերում, որովհետև արոտավայրերը հիմա չեն կարողանում օգտագործել:

«Մեր վարչական տարածքներից ոչ մի մետր հող էլ չի անցել իրենց: Մեր բոլոր սահմանները պահպանվում են: Ուղղակի այն ժամանակ, որ Քարվաճառի ու մեր հետ սահման չկա, անասնապահությունը կարողանում էին անցկացնել այն կողմ, ազատ էր էլի տարածքը, իսկ հիմա գնում են, էդտեղ կանգնած են ադրբեջանցիները, այդ մասերը հլը որ անօգտագործելի է: Բայց դա մեր վարչական տարածքից դուրս է: Մեր հողերից ոչ մի մետր չի անցել իրենց:

Այն ժամանակ, որ կարողացել են ազատ անցնել այդ սահմանը, դա եղել է ընդհանուր տարածք, հիմա չեն կարողանա արդեն անցնել: Անասնապահության հետ կապված լուրջ խնդիր կունենանք»,- ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը: