Թուրքիայի «դեսպանը» ՀՀ Ազգային Ժողովում
Politik.am-ը գրում է.
Օրեր առաջ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը դուրս եկավ իշխող խմբակցությունից, սակայն պահպանեց պատգամավորական մանդատը։
Իշխող թիմի դավաճանության հետ չհամակերպված Սոֆիա Հովսեփյանի քայլը խրտնեցրել է սորոսական պատգամավորիներին, որոնք լայն թափով փորձում են ճնշել ազատ կամք ունեցող պատգամավորներին։
Սորոսական և թրքասեր պատգամավոր Մարիա Կարապետյանն, օրինակ, կարծիք է արտահայտել, որ Սոֆիա Հովսեփյանը այլևս միայն ինքն իրեն է ներկայացնում ԱԺ-ում․ «Կառավարող ուժի խորհրդարանական ֆրակցիայից դուրս եկած պատգամավորների մոտ պետք է ցրվի այն միֆը, որ իրենք քաղաքական իմաստով մանդատ ունեն և կարող են որևէ իմաստալից խորհրդարանական գործունեություն ծավալել բացի մերթընդմերթ քվեարկությունների տախտակը գունավորելուց և բոցաշունչ ելույթներ ունենալուց։
Քաղաքական իմաստով մանդատի առումով․ եթե նույնիսկ մի պահ մտածենք, որ նրանց մանդատը գոյացել է անձամբ նրանց ընտրած քաղաքացիների քվեներից, ուղղակի անհեթեթություն է կարծելը, որ այդ բոլոր քաղաքացիները նրանց հետ միասին դարձել են ընդդիմադիր, ընդ որում՝ հենց նրանց աջակցող ընդդիմադիր։ Այս պատգամավորները այլևս բացի սեփական անձից պարզապես ոչ մեկի չեն ներկայացնում, ոչ մեկի, որովհետև նրանք դուրս են եկել այն տրամաբանությունից, որով ձևավորվել էր նրանց մանդատը»,-գրել է Մարիա Կարապետյանը։
Հետաքրքիր է, որ ավելի քան 5900 ձայն ստացած Սոֆիա Հովսեփյանին կշտամբում է Մարիա Կարապետյանը, ով Արարատի մարզում ստացել է ընդամենը 830 ձայն։ Հիշեցնենք, որ Մարիա Կարապետյանը մշտապես պաշտպանել է թուրքերի շահերը։ Նա օրինակ պատերազմի ավարտից հետո հայտարարել էր, որ Ադրբեջանում մեր գերիներին վատ չեն վերաբերվում և սա այն դեպքում, երբ մեր շատ գերիների տանջամահ էին անում։ Կարապետյանը թրքասիրական այլ նախաձեռնություններով ևս հանդես է եկել ու եթե մանդատի տրամաբանության հարց առաջանա, ապա պետք է հասկանալ արդյոք Արարատի մարզի 830 ընտրողները իրենց ձայն են տվել, որպեսզի նա լինի Թուրքիայի «դեսպանը» ՀՀ Ազգային Ժողովում։ Սրան հենց Մարիա Կարապետյանի 830 ընտրողները պետք է պատասխանեն։

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում