Նեուժելի՞ մինը, էտքան տղամարդկանց մեջին կրեցալ չի, աննա կոչվածին գերի յորոնե, զանգե դավաճանից ամեն ինչ պահանջե
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչ Լիլիթ Ավանեսյանը բաց նամակով դիմել է Արայիկ Հարությունյանին.
Պարոն Հարությունյան, ես Լիլիթ Ավանեսյանս ևս մեկ անգամ դիմում Ծեզ հույսավ,խնդրանքավ ու պահանջավ որպես իմ Հողս,ՀԱՅՐԵՆԻՔԻՍ սիրող մարդ։ Ես օզում հվատիմ ու վստահ ինիմ վեր տուք մեր Արցախը սիրալք,սիրումք և շարունակելուվք սիրել ու հոգ տանել թե մարդկանց,թե Արցախի մասին,բայց ծեր քայլերում ցավոք ես ու ինձ նման լիքը մարդիկ տեսնումք հակառակը։ Մունք պահանջումնք տուք բացատրիք ժողովրդին խեյնք էս օրում հայտնվալ? Հվտեցիք վեր Արցախիս ժողովուրդը ծեզանա անկեղծությունա սպասում։ Տուք հարգանքի կարժանանաք շատ, չափից շատ մարդկանց կողմից, եթե ասիք ՄԵՀԵՆԳ վեչ թա,փաշինյան դավաճանը հեռանալուց հետո։
1֊ Խեյք 2018֊ին,1000 հոգանոց խմբի նհետ,քեցալ ԴՈՒԽՈՎ֊ին կոխկին կանգնալ?
2֊Խեյք ուրան ամեն մի անկապ քայլին,ողջունալ ու միշտ պաշտպանալ?
3֊Խեյք ասալ օդը փակա? Փաստ 27֊ին պարզվալա վեր լավել պեցա։
4֊Գիդալավ վեր կռեվա ինան,խե չք ժողովրդին տեղյակ պահալ?
5֊Խեչք ապահովալ շատ ասում չում,գոնե պոդվալնեն ու տագնապը։(15 րոպե ուշացումով)
6֊Պարզա վեր կռեվա ու մունք օնինքվեչ էտ ուժը,տեխնիկան... կռվելու նման պետությունների հետ, Խեյք ասալ պատերազմն հայտարարալ՞ պատերազմել ստնանն։ Մունք էտքան ուժեղնք, վեր մեզ թույլ տանք նման
արտահայտություններ?
7֊Խեյք թույլ տվալ էտքան ԶՈՀԵՐ,ՀԶՈՐ ՏՂԵՐՔ ԿՈՒՐՑՆԻՆՔ?
8֊Խեյք 44 օր շարունակ Live-ր անելուց խաբալ,ժպտալավ կոչերըրալ,գիդալավ վեր մեր ժողովուրդը (ԱՐՑԱԽԻ), էտ կեղծ ժպիտնեն ընդունում չի ( չոր մարդիկնք,ուղիղ երեսին ասող)։
9֊Զորք ու զենք եթե եկալ չի, խե չք տյուս եկալ էֆիռավ ծեր ժողովուրդին ասալ հսե ստիյա??? Խեյա էտ 18+ զապիսը (վերը պռոստո տակ չի,հայտնվալ) մեր հայրենիքը հանձնելուց հետո,հայտնվում ինտեռնետում?
10֊Նեուժելի մինը, էտքան տղամարդկանց մեջին կրեցալ չի, աննա կոչվածին գերի յորոնե,զանգե դավաճանից ամեն ինչ պահանջե?
11֊Նեուժելի Հայրենիքը էտքան արժեք չոնե վեր,30 տարվա ստեղծածը ընդամենը մի քանի օրում, կարելիա տափավը եկած?
12֊Խեչք կանչալ մեր հերոսներին,գեներալներին,նախկին Նախագահներին ու ուրանց կարծիքը սկացալ,ընդունալ։Թե աննա կոչեցյալը ավելի շատ պենա հասկանում ու ավելինա ըրալ մեր Արցախին հետի? Թե ուրան դավաճան մարդնա,կռեվ ըրալ ու Արցախ ազատագրալ?
13-Խեյք սուս ըրալ վեր դավաճանը ասալա Շուշին դժգույն,դժբախտ քաղաք էր մեզ պետք էր? կամ վեր ասալա Տեղ գյուղից այն կողմ ադրբեջանն է։ Մեր Հայրենիքը մեհենգ ադրբեջանա վեր, արձագանքալ չք դավաճանին ասածին?
14֊Նեուժելի 1992֊94թթ կացեն,ցակատ,տենակավ կռեվ ըրած,Հաղթանակ տարած ժողովրդին կարին մի ԱԹՍ֊ավ հաղթին?
ՈՉ,ԵՍ ՀՎԱՏՈՒՄ ՉՈՒՄ։
Ես ծեզ ընտրալում, հարգալ ու լիքը ինձ հարազատ մարդկանց նհետ սպոռ և կռեվ ըրալ։Բայց սոր խնդրում և պահանջում վեր նույն LIVE֊ավ ասիք, հինչա կատարվալ,ասիք էն հինչը իրոք իլյալա։
Ես լիովին հասկանում վեր 140000 մարդ սացիս կախվածա Հայաստանից(բյուջեի և այլն)բայց նաև հասկանում,վեր էս պահին մունք անտեր վիճակումնք։Առանց կարգավիճակի,օդում կախված,ամեն օր նորից կռվի սպասող ժողովուրդնք։Բայց էս պահին մունք հայրենիքնք կուրցնում,դարեր շարունակ հայը էլի ցավա ապրելու։ Բայց կարիք հենց անիք վեր դավաճանը քինա, դատապարտվե ամենա խստորեն ձևավ և մի պեն փոխվե դեպի լավը(քանի ինքը ղեկինա մենակ դեպի վատնա տանում ամեն ինչ),թէ չէ ամեն օր մի գյուղա հանձնում։
Ես վստահում վեր, կռեվ տեսած,Հաղթանակ տարած,տիժեր օրեր ապրած,հալալ ԱԽՊԵՐ կուրցրած մարդը երբեք օզելու չի նորից նույնը տեսնա վերջում ՀԱՅՐԵՆԻՔ տա։Ասեցիք ողջ հայությանը, ծեր ժողովուրդին, հվտեցիք եթե դավաճանը քեցավ հետո տուք սկսիք խոսելը,վեշմինը վեչ հվտելուվա,վեչել հարգելու։
ՈՒշ չի երբեք Հայրենիքը ետ պերելու հետի,բայց հարգանք ու հավատք պիտի ինի ժողովրդի կողմից։Լիքը սխալներ իլյալա լոխճին կողմից, բայց Արցախում ապրող ու արարող մարդուն սազում չի,հեշտ ամեն ինչ պեց թողե ու հարմարվե։
ԵՍ ՀՈՒՅՍ ՕՆԻՄ ՎԵՐ ԼՈԽ ԿԱՍԻՔ։
Հվտեցիք էսքանից հետո,էլի, ժողովուրդը կկանգնե ծեր կոխկին, բայց ուղղակի խնդրում։
Ծեր ժողովուրդին, դուզը ասեցիք,խաբումեք։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը