Մեր պատերազմը հանուն Հայաստանի, հայ ժողովրդի լինելիության դեռ չի ավարտվել եւ պսակվելու է մեր հաղթանակով. Սեյրան Օհանյան
Այսօր մեր քայլերը մեզ նորից Եռաբլուր տարան՝ վերջին հրաժեշտը տալու Արցախի հերոս, Հայրենիքի իրական նվիրյալ Մենուա Հովհաննիսյանին, հավերժ խոնարհվելու եւ խնկարկելու մեր մարտական ընկերների, Արցախյան պատերազմից մինչեւ այսօր Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր քաջ, ազնիվ որդիների շիրիմների, անվան առաջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք պարտք ունենք նրանց առջեւ․ նրանց սխրանքը մեզ զրկեց հանձնվելու, նահանջելու իրավունքից։
Մենք պարտք ունենք այն մայրերին, ովքեր Հայրենիքին իրենց ամենաթանկն են նվիրել եւ այսօր էլ Կարին Տոնոյանի նման շարունակում են Հայրենիքի պաշտամունքը սերմանել իրենց նայող սերունդների գիտակցության եւ արյան մեջ։
Այս ծանր տարվա կորուստների ցավը մեզ չի կարող ծնկի բերել։ Որքան էլ դժվար լինի, պետք է նորից կանգնենք ամուր, գոտեպնդվենք՝ միմյանց սատարելով, որպեսզի հաջորդ տարին՝ 2021 թվականը, դիմավորենք մեզ ուղղված եւ օրեցօր սաստկացող մարտահրավերները դիմակայելու անսասան վճռականությամբ։
Ուժ եւ տոկունություն եմ մաղթում բոլորիս։
Մեր պատերազմը հանուն Հայաստանի, հայ ժողովրդի լինելիության դեռ չի ավարտվել եւ պսակվելու է մեր հաղթանակով։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...