Ադրբեջանը կարեւորում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տրանսպորտային միջանցքի ձեւավորումը. Ալիեւ
Ադրբեջանը կարեւորում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տրանսպորտային միջանցքի ձեւավորումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախարահ Իլհամ Ալիեւը՝ հինգշաբթի ընդունելով թուրքական ռազմական պատվիրակությանը ՊՆ Հուլուսի Աքարի գլխավորությամբ:
«Ներկայում մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա միջանցքի ձեւավորմանը, եւ առաջին հանձնարարականներն արդեն արվել են»,-ասել է Ալիեւը: Նրա խոսքով՝ առաջիկա օրերին ադրբեջանական կողմը կսկսի կառուցել երկաթուղի Հորադիսից (Ֆիզուլիի շրջան) մինչեւ Զանգելան՝ Հայաստանի հետ սահման: «Արդեն պատրաստ է տեխնիկատնտեսական հիմնավորումը: Կարծում եմ, որ երկաթուղու կառուցումը կտեւի առավելագույնը երկու տարի»,-ընդգծել է երկրի ղեկավարը:
Միեւնույն ժամանակ նա համարում է, որ կարելի է չսպասել երկաթգծի կառուցմանն ու իրականացնել փոխադրումներ երկաթուղով մինչեւ Հորադիզ, որտեղից էլ բեռնատար ավտոմեքենաներով: «Դա կարեւոր հարց է, որն ընդգրկված է օրակարգում: Կարծում եմ եւ համոզված, որ մենք արդեն կարող ենք ուղարկել բեռներ Ադրբեջանից դեպի Թուրքիա Հայաստանի եւ Նախիջեւանի տարածքով եւ ստանալ բեռներ հակառակ ուղղությամբ: Այդկերպ կիրագործվի Նախիջեւանի բաց միջանցքը, ինչը եռակողմ հայտարարության կարեւոր մասն է»,-նշել է Ադրբեջանի նախագահը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով