Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Կառչելով վարչապետի աթոռից՝ Նիկոլ Փաշինյանն ապացուցում է, որ սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, թեև ինքն էլ գիտակցում է, որ ավարտված մարդ է. Գեղամ Նազարյան (Տեսանյութ)

Իմ Աբգար որդին անհետ կորած է, որևէ լուր չունենք, այս ապաշնորհ, տհաս, չարիք կառավարությունը չի հրապարակում զոհերի և անհետ կորածների թիվը, փոխարենը իրենց ամբողջ ռեսուրսները կենտրոնացնում են անարժանապատիվ վարչապետին այդ պաշտոնում պահելու համար: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանը:

«Որդի կորցրածների, անհետ կորածների ծնողներին խնդրում եմ սթափ նայել իրավիճակին, կա մեկ մեղավոր և պատասխանատու՝ Նիկոլ Փաշինյանը, պետք չէ այլ մեղավոր փնտրել։ Շատ ծանր կլինի, երբ նրանց որդիներն իմանան, որ իրենց ծնողներին ստում են, իսկ այս իշխանությունը 2,5 տարում միայն ստել է։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաները գտնվեն և վերադառնան գերությունից, կա մեկ տարբերակ՝ Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը իշխանությունից»,- ասել է հասարակական գործիչը:

Ըստ Նազարյանի՝ Փաշինյանի մեկնած ձեռքն արդեն երկրորդ անգամ հրապարակայնորեն չեն սեղմում, քանի որ որևէ արժանապատիվ մարդ չի կարող սեղմել նրա ձեռքը. «Փաշինյանը կանխամտածված կերպով երկիրը տարավ պատերազմի, որ Շուշին նվիրի Ադրբեջանին։ Բողոքի գործողություններ նույնիսկ չպիտի լինեին, նա պետք է նոյեմբերի 10-ին ներողություն խնդրեր և թողներ պաշտոնը։ Որևէ բացատրություն չկա, թե նա ինչու պետք է մնա պաշտոնի։ Կառչելով վարչապետի աթոռից՝ Փաշինյանն ապացուցում է, որ սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը»:

Հասարակական գործչի կարծիքով՝ իշխանությունը պետք է ծնկի գա, ներողություն խնդրի հրապարակում, հետո դատարանը կորոշի՝ ինչ պատիժ է հասնում նրանց օրենքի սահմաններում. «Գործ ունենք Ադրբեջանի շահերը սպասարկող կառավարության հետ, և մենք այնքան հիվանդ հասարակություն ենք, որ նման իշխանությունը պատերազմից հետո դեռ կարողանում է մնալ։ Օրերի հարց է՝ երբ ենք ֆիքսելու իշխանության հեռացումը։ Մենք պատժվում ենք նրա համար, որ հանդուրժել ենք Նիկոլին։ Հրապարակում, Ամիրյան փողոցում խորոված անելը չէր կարող անպատիժ մնալ։ Այսօր նա նույնիսկ արդարանում է, թե ինչու պիտի պարտվեինք»:

Գեղամ Նազարյանի պնդմամբ՝ Փաշինյանը որևէ պատկերացում չունի միջազգային իրավունքից և դիվանագիտությունից, տապալում է Հայաստանի սահմանազատումը. «Ադրբեջանցիներից արագ այս իշխանություններն այնպես արին, որ Սյունիքի մարզի բոլոր կարևոր բարձունքները տրվեն թշնամուն։ Իջևանցի Նիկոլը չգիտի, որ Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանը գծվել է ոչ թե քարտեզով կամ GPS-ով, այլ մարտերի արդյունքում՝ 1990-94 թթ․-ին, ընդ որում՝ հնարավորինս խելամիտ ձևով, որ գյուղերն ու դաշտերն անվտանգ լինեն»:

Հասարակական գործչի պնդմամբ՝ իշխանությունն այնքան լկտի է, որ հազարավոր անհետ կորածների պայմաններում, երբ դեռ թաղումները շարունակվում են, նրանք խոսում են Ադրբեջանի հետ առևտուր անելու մասին: «Շուտով Հայաստանն ու Ադրբեջանը կարող են բանավոր դիվանագիտական հարաբերություններ հաստատել, և Նիկոլը բանավոր համաձայնի, որ ադրբեջանցիները գան Հայաստան՝ Վարդենիս, Մասիս, Ամասիա, Կապան։ Ազգի մեծամասնությունը, եթե նույնիսկ հրապարակում չէ, պահանջում է, որ հայրենիքն Ադրբեջանին նվիրած Փաշինյանը հեռանա։ Նա ինքն էլ գիտակցում է, որ ավարտված մարդ է»,- ամփոփել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամը: