Ադրբեջանցիները 1 ժամ են տվել Գորիսի այգեգործական ընկերություններից մեկի տարածքում գտնվող 12 շինություն ազատելու համար
Ադրբեջանցիները Գորիսի այգեգործական ընկերություններից մեկի տարածքում գտնվող 12 շենք-շինությունն ազատելու համար 1 ժամ ժամանակ են տվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գորիս փոխքաղաքապետ Իրինա Յոլյանից։
Նա ասաց, որ այդ շենք-շինությունում կան նաեւ տներ, որտեղ քաղաքացիներ են ապրում. «Բացի այդ 12 շենք-շինությունից, անցնում է նաեւ ամենաբերրի հողամասերը, որոնք կարեւոր նշանակություն ունեն գյուղատնտեսության համար։ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վկայականն ունեն։ Այդ մարդիկ ասում են, որ բոլոր փաստաթղթերն առկա են, որ մեր պետական սահմանում են, բայց, ըստ էության, ադրբեջանցիներին տրված է հնարավորություն՝ բանակցելու եւ ասելու՝ ոչ, մերն է, ազատեք տարածքը»։
Փոխքաղաքապետը պատմեց, որ քաղաքացիները խնդրել են գոնե 3 ժամ ժամանակ տան, սակայն ադրբեջանցիները չեն համաձայնվել։
Նա ասաց, որ այս պահին այնտեղ բանակցում է Գորիս փոխքաղաքապետը։
«Մենք պնդում ենք, որ սրանք մեր հողերն են, որոնք երբեւէ Ադրբեջանինը չեն եղել, բաց, միեւնույն է, իրավիճակի թելադրողը մնում է Ադրբեջանը»,- նշեց Իրինա Յոլյանը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը