Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, շարունակելու եմ այդ քաղաքական ելույթները. Իշխան Սաղաթելյանը ոստիկանությունից դուրս եկավ

Արդեն ավանդույթ է դարձել, ամեն ելույթիցս հետո ինձ ինչ-որ մի իրավապահ մարմին կանչում է բացատրություն տալու։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ հրավիրվել էր Ոստիկանություն՝ ՀՔԾ-ին դիմած իր ելույթի վերաբերյալ բացատրություն տալու համար. «Որեւէ պարզաբանում չեմ տվել, որեւէ բացատրություն չեմ տվել, որովհետեւ գտնում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա։ Ինչ-որ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, շարունակելու եմ այդ քաղաքական ելույթները, սա հայրենիքի փրկության պայքար է, այսպիսի մեթոդներով մեզ որեւէ մեկը ոչ կարող է լռեցնել, ոչ էլ պայքարից հետ պահել»։

Անդրադառնալով «Ամանորն առանց Նիկոլ Փաշինյանի» կարգախոսին՝ Սաղաթելյանն ընդգծեց, որ իրենց պայքարը շարունակվում է բոլոր ուղղություններով. «Բոլոր այն տեսակետները, կարծիքները, որ պայքարը կարող է մարել, նահանջել, վստահեցնում եմ՝ նման բան պարզապես տեղի ունենալ չի կարող։ Քանի այս չարիքի կառավարությունը գոյություն ունի, պայքարը գնալով ավելի թեժանալու է, որովհետեւ հայ մարդը չի կարող հանդուրժել այս չարիքի կառավարությանը։ Րոպե առաջ պետք է հեռացնենք, որպեսզի կարողանանք կառուցել նորմալ երկիր։ Օրինակ՝ երեկվա մեր նախաձեռնությունը՝ շրջափակել Կառավարության շենքը, վճռական գործողությո՞ւն էր, թե՞ ոչ։ Իմ գնահատմամբ շատ վճռական գործողություն էր։ Մեր՝ նիստը չեղարկելուց բացի նպատակն էր նաեւ 4 ժամ Կառավարությանը, ըստ էության, գտնվում էր շրջափակման մեջ։ Մենք ամեն ինչ անելու ենք այդ պայքարի հաղթանակի համար, որովհետեւ սա իշխանություն եւ ընդդիմություն պայքարը չէ, սա չարիքի կառավարությանը հեռացնելու պայքար է, որպեսզի կարողանանք փրկել մեր հայրենիքը»։

Իշխան Սաղաթելյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ամեն մի րոպե ավելի մնալը կորուստ է մեր երկրից. «Ազգային աղետին այլեւս հաջորդում է սոցիալ-տնտեսական կոլապսը, առաջիկայում լուրջ խնդիրներ ենք ունենալու նաեւ այս առումով։ Մենք ամեն ինչ եւ ամեն օր անելու ենք, որպեսզի այս մարդը հեռանա։ Մեր պայքարը վճռական ու աննահանջ է։ Ամեն ինչ անելու ենք, որ մինչեւ Նոր տարի լինի դա։ Եթե հանկարծ Նոր տարի մտնենք Նիկոլով, այդ գիշերվանից սկսած նույն վճռականությամբ շարունակելու ենք պայքարը»։

Անդրադառնալով իրենց ակցիաներին եւ արվող առաջիկա քայլերին՝ Սաղաթելյանն ասաց, որ հենց այսօր տեղի են ունենալու անհնազանդության բողոքի ակցիաներ. «Հանրապետության հրապարակում մեր վրաններ ավելի են ամրացվելու, այնտեղ են տեղափոխվելու նաեւ մեր կենտրոնական շտաբը, այսինքն՝ Հանրապետության հրապարակը լինելու է շարժման ղեկավարման կենտրոնը»։

Հարցին՝ հայ հանրության մի հատվածի անտարբերությունն, ըստ իրեն, ինչո՞վ է պայմանավորված, Սաղաթելյանը պատասխանեց.

«Կորցնում ենք ամեն օր, ամեն վայրկյան, որը մեր պետականությունն այս տեմպերով կտանի կործանման։ Ստացվել է մի իրավիճակ, երբ իշխանության քարոզչության ու որոշների անմիջական մասնակցությամբ փորձում են այս պայքարը դարձնել ընդդիմություն եւ իշխանություն պայքար։ Նիկոլը սա հրահրում է, որպեսզի սա դարձնի դասակարգային պայքար, այսինքն՝ էլիտար ժողովուրդ, նորեր-նախկիններ։ Այստեղ է, որ մեր հասարակության մի որոշակի կարեւոր զանգված դեռ չի գիտակցում, որ սա իշխանության ու ընդդիմության կռիվ չէ, սա երկիրը փրկելու ծրագիր է։ Վստահ եմ, որ մեր այն քաղաքացիները, որոնք ամբողջությամբ դեռ չեն գնահատում այս իրավիճակը, առաջիկա օրերին պետք է հասկանան եւ միանան։ 44 օրվա ընթացքում կորցրել ենք 4 բնակավայր, Սյունիքում 2 կարեւոր դիրք ենք զիջել, Կապան գնացող ճանապարհը թշնամու հսկողության տակ է, տեսնում ենք Գեղարքունիքը, Որոտանը։ Ո՞նց կարող է հայ մարդը լինել անտարբեր ու ասի՝ քանի Երեւանի կենտրոնում չեն, շարունակեմ մնալ տանը։ ՀՀ քաղաքացին չի հանդուրժելու այս չարիքի Կառավարությանը եւ թույլ չի տալու, որ այս խելագարը մեր պետությունը տանի կործանման»։