Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազի Բելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակը Արճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ) Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնը Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանն անհամբերությամբ սպասում է Թուրքիայի հետ սահմանի և երկաթուղային կապի բացմանը. Փաշինյան Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն Բանուգործը թողել են, որ գործ գտնեն․ ԵՊՀ-ում ԲանՈՒԳործ էքսպո է Կիևում հարվածի է ենթարկվել «Ուկրնավթա» ընկերությանը պատկանող բենզալցակայանը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները թմրանյութ պահելու և իրացնելու դեպք են բացահայտել Amazon Web Services ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են արհեստական բանականության ոլորտների զարգացմանն առնչվող հարցեր

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀայաստանն անհամբերությամբ սպասում է Թուրքիայի հետ սահմանի և երկաթուղային կապի բացմանը. ՓաշինյանԱլիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացունԲանուգործը թողել են, որ գործ գտնեն․ ԵՊՀ-ում ԲանՈՒԳործ էքսպո էԿիևում հարվածի է ենթարկվել «Ուկրնավթա» ընկերությանը պատկանող բենզալցակայանը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները թմրանյութ պահելու և իրացնելու դեպք են բացահայտելAmazon Web Services ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են արհեստական բանականության ոլորտների զարգացմանն առնչվող հարցերՄոլդովան 60 օրով արտակարգ դրություն է սահմանում էներգետիկայի ոլորտումՊատերազմի առաջին իսկ օրվանից ուկրաինական կողմը չի համաձայնել տարածքներ զիջել Տուրիստ չեմ` ավտոբուս չկաԱպօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումԵՄ ներկայացուցիչները Ուկրաինայի իշխանություններից պահանջել են ընդունել ստվերային տնտեսության դեմ ուղղված օրենքներԼավրովը մեկնել է Նյու ՅորքԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել ինքնավար տարածքում ԱՄՆ Զինված ուժերի տեղակայման մասինԱրդար անցում․ հավասարության և ներառականության ապահովումը էներգետիկ բարեփոխումներումՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածքԱրգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեցԱշխարհի առաջնությանն ընդառաջ ռուս մարմնամարզիկները դեռ վիզա չեն ստացելՇենգավիթի համայնքային ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձըԹրամփը կիսվել է Newsmax-ին Հաջիևի տված հարցազրույցովՈվ կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթումԲալկանյան թիմին խիտ և բարդ օրացույց է սպասվումՇարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հիշեցրել է, որ ութ հակամարտություն է կարգավորելԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները հանդիպում են ունեցել Նյու ՅորքումՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանց տեղումների եղանակՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում 32 ժամով գազամատակարարումը կդադարեցվիԼա Լիգայի նախագահը մրցաշարի սեփականատերը չէՔննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԱՄՆ-ն և Ուկրաինան ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի մինչև ձմեռ․ ԶելենսկիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցումԵրբ կշեռքի նժարին մարդկային կյանքի փրկությունն է (տեսանյութ)Համատեղ և հետևողական աշխատանքով պետք է կարողանանք ապահովել ծրագրերի անխոչընդոտ իրականացումը. Դավիթ ԱռուշանյանՎարչապետը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըԱշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. ԳուտերեշՋերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում տեղամասային հանձնաժողովների ղեկավար պաշտոնների բաշխումըTRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ վարչապետը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը (տեսանյութ)Դեսպան Մկրտչյանը և Ջո Ուիլսոնը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգըԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյնպիսի զգացողություն է, որ բաց թողած գոլերը նրանց միայն ավելի ուժեղ են դարձնումՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Արեգակը կհատի երկնային հասարակածը՝ երկնքի հյուսիսային կիսագնդից անցնելով հարավայինZ համաշխարհային պատերազմը վերադառնում է ԱՄՆ 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի կառուցման համար
Հայաստան

Բանուգործը թողել են, որ գործ գտնեն․ ԵՊՀ-ում ԲանՈՒԳործ էքսպո է

Ի՞նչ է պետք համալսարանից աշխատաշուկա անցնելու համար՝ մասնագիտական կրթությո՞ւն, աշխատանքային փորձ, լավ CV, թե՞ ճիշտ հմտություններ։ Այս հարցերի շուրջ այսօր Երևանի պետական համալսարանում մեկ հարթակում հանդիպել են ուսանողները, շրջանավարտներն ու գործատուները։ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ը այս տարի անցկացվում է նոր ձևաչափով՝ կրթական և աշխատանքային հնարավորություններից բացի ներառելով նաև ուսանողական նախաձեռնությունների ու կարիերայի զարգացման համար նախատեսված նոր հարթակներ։

Էքսպոյի կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման նպատակն է ոչ միայն ուսանողին ծանոթացնել հնարավոր գործատուների հետ, այլև ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդը կարող է հասկանալ՝ ինչ է իրենից ակնկալում աշխատաշուկան և ինչ քայլեր կարող է անել դեռ համալսարանում։

Այս տարի էքսպոյի նոր բաղադրիչներից մեկը «ԲանՈՒԳործ․ ուսանողական նախաձեռնություններ-2026» ծրագիրն է։ Դրա շրջանակում ԵՊՀ ուսանողները ներկայացնում են իրենց մշակած միջգիտակարգային նախագծերը, իսկ կազմակերպությունները կարող են ընտրել իրենց հետաքրքրող գաղափարները և հանդես գալ որպես գործընկեր, հովանավոր կամ համամենթոր։ Նախագծերը նախապատրաստվել են նաև ամառային դպրոցի և հետագա աշխատանքային հանդիպումների ընթացքում։

Այս տարի մասնակիցների համար առանձին հնարավորություն է նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության տաղավարը։ Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ նախարարության գործունեությանը, դիվանագիտական ծառայության առանձնահատկություններին, ինչպես նաև ԱԳՄԱ դիվանագիտական ակադեմիայում ուսումնառության և նախարարության համակարգում աշխատանքի ընդունվելու հնարավորություններին։

Դիվանագիտական ոլորտով հետաքրքրվողների համար նախատեսված է նաև առցանց հանդիպումների ձևաչափ։ Նախապես գրանցված մասնակիցները հնարավորություն ունեն զրուցելու արտերկրում Հայաստանի դեսպանների հետ, հարցեր ուղղելու մասնագիտական ուղու, դիվանագիտական ծառայության և ոլորտում աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ։

Էքսպոյի մեկ այլ նոր ուղղություն է «Կարիերայի լաբորատորիա»-ն։ Դրա առաջին փուլում անցկացվում է «Կարիերայի առաջին քայլերը․ գործատուների սպասելիքները» խորագրով պանելային քննարկումը, որտեղ առաջատար ընկերությունների HR մասնագետները խոսում են այն մասին, թե ինչի վրա են ուշադրություն դարձնում սկսնակ մասնագետ ընտրելիս, որքան կարևոր են կրթությունը, փորձն ու CV-ն, և ինչ հմտություններ են թեկնածուներին առանձնացնում մյուսներից։

Բայց գործատուի հետ հանդիպումը ուսանողի համար միայն աշխատանք գտնելու հնարավորություն չէ։ Էքսպոյում մասնակիցներից շատերը փորձում են հասկանալ նաև, թե որքանով են իրենց համալսարանական գիտելիքները համապատասխանում իրական աշխատանքի պահանջներին։ Գործատուների համար էլ նման միջոցառումները հնարավորություն են անմիջականորեն հանդիպելու երիտասարդ մասնագետների հետ։

«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ը հենց այդ երկու կողմերին մեկ տարածքում հանդիպեցնելու փորձ է։ Այս տարի առաջին անգամ ավելացված «Կարիերայի լաբորատորիան» այդ հանդիպումը տեղափոխում է նաև գործնական հարթություն՝ ուսանողին հնարավորություն տալով ոչ միայն լսել աշխատաշուկայի պահանջների մասին, այլև անմիջական հետադարձ կապ ստանալ իր CV-ի, հմտությունների և կարիերայի առաջին քայլերի վերաբերյալ։

Արմեն Խեչումյան