Թրամփը կիսվել է Newsmax-ին Հաջիևի տված հարցազրույցով
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցությունը նոր փուլ է մտել։ Նրա խոսքով՝ նախագահներ Դոնալդ Թրամփն ու Իլհամ Ալիևը բացել են երկու երկրների ռազմավարական գործընկերության «նոր դարաշրջան»։ Հաջիևը Newsmax-ին տված հարցազրույցում նշել է, որ կողմերը պայմանավորվել են մշակել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ նոր հուշագիր։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կատարել է իր խոստումը, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այցելել է Ադրբեջան և ստորագրել համապատասխան փաստաթուղթ։ «ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական բարեկամությունը, ռազմավարական համագործակցությունն ու գործընկերությունը ամուր հիմքի վրա են։ Դրանք շարունակելու են ամրապնդվել։ Այս աշխարհաքաղաքական և ռազմավարական տարածաշրջանում Ադրբեջանը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների հուսալի և վստահելի գործընկերը»,- հայտարարել է Հաջիևը։
Միաժամանակ, Թրամփը կիսվել է Newsmax-ին Հիքմեթ Հաջիևի տված հարցազրույցով, որում վերջինս ասել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ Թրամփի գործադրած ջանքերն ազդել են Հարավային Կովկասում ռազմավարական իրավիճակի վրա և նոր էջ բացել ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերություններում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)
Դարձիր Երևանի քաղաքապետի օգնական
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկման
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Ռուսաստանը վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններում
Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել