Համատեղ և հետևողական աշխատանքով պետք է կարողանանք ապահովել ծրագրերի անխոչընդոտ իրականացումը. Դավիթ Առուշանյան
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է ՀԷՑ ՓԲԸ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի նորանշանակ ղեկավար Դավիթ Սարգսյանին։ Ինչպես հայտնում է մարզպետի աշխատակազմը, հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքներին առնչվող հարցերը, որոնք կապված են ՀԷՑ-ի աշխատանքների հետ։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի միջև «Ղարս» մասնաճյուղի ղեկավարի նշանակման օրը պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ համատեղ աշխատանքի միջոցով առկա խնդիրներին արագ լուծումներ տալու և աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ։
«Գյումրիում այսօր իրականացվում են լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ և դրանց արդյունավետ ընթացքի ապահովման համար կարևոր է բոլոր պատասխանատու կառույցների սերտ համագործակցությունը։ Վարչապետի հանձնարարությամբ ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր, առաջիկայում մեկնարկելու են նաև նորերը։ Այս փուլում մեր առաջնահերթությունը պետք է լինի արդեն առկա խնդիրների հնարավորինս արագ լուծումը, իսկ նոր ծրագրերի մեկնարկից առաջ՝ անհրաժեշտ աշխատանքների ճիշտ և ժամանակին համակարգումը, որպեսզի հետագայում նման խնդիրներ չառաջանան։ Համատեղ և հետևողական աշխատանքով պետք է կարողանանք հնարավորինս խուսափել թերացումներից և ապահովել ծրագրերի անխոչընդոտ իրականացումը»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է ՀԷՑ-ի և մարզպետի աշխատակազմի միջև շարունակական ու արդյունավետ համագործակցությունը՝ շինարարական աշխատանքների անխոչընդոտ ընթացքն ապահովելու նպատակով։
Առկա խնդիրների արագ վերացման և հետագա աշխատանքների արդյունավետ համակարգման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ՝ մարզպետի աշխատակազմի պատասխանատուների և ՀԷՑ-ի աշխատակիցների ներգրավմամբ։


















































Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Թրամփը մտադիր է 2.8 մլրդ դոլարի զենք վաճառել Իսրայելին
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)
Դարձիր Երևանի քաղաքապետի օգնական