Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հիշեցրել է, որ ութ հակամարտություն է կարգավորել
Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ խնդիրներ է լուծել: «Մինչ ուրիշները խոսում էին խաղաղության մասին, ես այն հաստատեցի։ Մինչ ուրիշներն անտեսում էին սպառնալիքները, ես դիմակայում էի դրանց»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Նա հիշեցրել է, որ 8 հակամարտություն է կարգավորել, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Հայաստանի վարչապետն ասաց՝ այս բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և խաղաղությանը նրա վճռական հանձնառության։ Ադրբեջանի նախագահն ասաց, որ ես վեց ամսում հրաշք գործեցի»,- շեշտել է Սպիտակ տան ղեկավարը։
Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ Թրամփը վստահություն է հայտնել, որ հակամարտությունը կկարգավորվի ավելի շուտ, քան շատերն ակնկալում են։ «Վաշինգտոնն աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ՝ պատերազմին վերջ դնելու համար»,- շեշտել է ԱՄՆ նախագահը։
Թրամփն անդրադարձել է Իրանին, հայտարարել, որ Թեհրանը բազմիցս մերժել է գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները: Նա շեշտել է՝ Իսլամական Հանրապետությունը երբեք միջուկային զենք չի ունենա, իսկ ԱՄՆ-ի և Իրանի միջև կարող է գործարք կնքվել նոյեմբերին նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունից հետո։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է, որ նավթի գները շուտով կկարգավորվեն:
Դոնալդ Թրամփը հավելել է՝ ԱՄՆ-ը ավելի հզոր է, քան երբևէ, երկրի զինված ուժերն աշխարհում ամենաուժեղն են, և դրանք կարող են գործի դրվել, եթե Միացյալ Նահանգներին վտանգ սպառնա:
Խոսելով Գրենլանդիայի անվտանգության ապահովման շուրջ Դանիայի հետ ձեռք բերված համաձայնության մասին՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Պիտուֆիկից բացի ևս երկու ռազմաբազա կկառուցի կղզում և թույլ չի տա հակառակորդներին այնտեղ ներդրումներ կատարել կամ այլ տեսակի ներկայություն ունենալ:
Սպիտակ տան ղեկավարը նաև անդրադարձել է Կուբային՝ այն որակելով «ձախողված պետություն», ինչից հետո Կուբայի ներկայացուցիչները լքել են Գլխավոր ասամբլեայի դահլիճը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Թրամփը մտադիր է 2.8 մլրդ դոլարի զենք վաճառել Իսրայելին
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկման
«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում
Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...