ԱՄՆ-ն և Ուկրաինան ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի մինչև ձմեռ․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ «Ե՛վ Միացյալ Նահանգները, և՛ Ուկրաինան ցանկանում են, որ այս անիմաստ ռուսական պատերազմն ավարտվի մինչև ձմեռ։ Մենք քննարկել ենք հնարավոր դեէսկալացիոն քայլերը, որոնք կարող են ճանապարհ բացել դիվանագիտության համար»,– նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Թրամփին, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի թիմերը շարունակում են աշխատել Ուկրաինայում Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռների արտադրության մեկնարկի ուղղությամբ։
«Հենց դա կօգնի պաշտպանել մարդկանց կյանքը, եթե Ռուսաստանը հրաժարվի բանակցություններից և այս ձմռանն ու դրանից հետո շարունակի բալիստիկ հրթիռներով ահաբեկչության մարտավարությունը մեր ժողովրդի նկատմամբ»,– ընդգծել է Զելենսկին։
Առաջնորդները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ այլ հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ձմեռային փաթեթը։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին, նրա թիմին և ամերիկացի ժողովրդին` աջակցության համար։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Թրամփը մտադիր է 2.8 մլրդ դոլարի զենք վաճառել Իսրայելին
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկման
«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում
Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...