Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզ
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից, որտեղ՝ ծովի մակարդակից 2350մ բարձրության վրա, արևային եղանակ և 18 աստիճան տաքություն է։
Նման հրապարակում է արել Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն ու տեղեկացրել, որ դեսպան Կլաուդիա Բուշը ԵՄ մյուս դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզ՝ ծանոթանալու այն նախագծերին, որոնք հեռանկարներ են բացում սահմանամերձ գոտիներում ապրող մարդկանց համար։
Սեպտեմբերի 22-ին «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» գործընկերներն այցելել էին Եվրոպական միության, Ֆրանսիայի և Նիդեռլանդների աջակցությամբ իրականացվող ծրագրեր՝ Սպանդարյանի ջրանցք, Տաթևի Մեծ Անապատ պատմական հուշարձան, Արծվանիկի «Արծվաբույն» տարեցների տուն, ինչպես նաև Թումո Կապանում միացան երիտասարդներին՝ ծանոթանալու Գրինոպոլի խաղին, որը նպաստում է բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։


















































Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Թրամփը մտադիր է 2.8 մլրդ դոլարի զենք վաճառել Իսրայելին
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)
Դարձիր Երևանի քաղաքապետի օգնական