Պատերազմի առաջին իսկ օրվանից ուկրաինական կողմը չի համաձայնել տարածքներ զիջել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռազմաճակատում իրավիճակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար հաջող ընթացք չի կարելի համարել։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը չի հաղթում, սակայն միաժամանակ չի պարտվում, քանի որ Պուտինի համար մարդկային կորուստները պարտություն չեն համարվում։
«Նա չի հաղթում, քանի որ ռազմաճակատում գրեթե ոչինչ չի տեղաշարժվում։ Ամեն ինչ շարժվում է միայն մի փոքր։ Նրա հասարակությունը կորցնում է մարդկանց և գումար, և այդ ամենը ոչնչի համար է՝ պարզապես մեր միջև 100 կիլոմետր տարածքի համար»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ, իր կարծիքով, Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, թե Ռուսաստանին անհրաժեշտ է ուկրաինական տարածք, և ցանկանում է, որ Ուկրաինան ապրի առանց այդ տարածքի։
Զելենսկիի խոսքով՝ հենց դա է խնդիրը Ուկրաինայի համար։ Նա ընդգծել է, որ պատերազմի առաջին իսկ օրվանից ուկրաինական կողմը չի համաձայնել տարածքներ զիջել և մինչ այժմ պահպանել է դիմադրությունը։
«Մենք ուժեղ ենք եղել։ Մեր ժողովուրդն ու մեր երեխաները դեռ ուժեղ են, թեև կարծում եմ՝ երկարատև պատերազմից հետո նրանք հոգնել են։ Այսքան օր գոյատևելուց հետո պարզապես վաճառել մեր անկախությունն ու ազատությունը, կարծում եմ, մեզ համար ընդունելի չէ»,- հայտարարել է Զելենսկին։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել
Ռուսաստանը վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններում
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկման
Դարձիր Երևանի քաղաքապետի օգնական
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Հայտնաբերված խախտումների հիմքով 5 հայց է ներկայացվել իրավասու դատարան