Բելառուսը կազատի 25 բանտարկյալի՝ «որպես բարի կամքի դրսևորում»
ԱՄՆ-ն կվերացնի երկու բելառուսական ձեռնարկության՝ «Լակոկրասկա» ընկերության և «Բելեսբումպրոմ» կոնցեռնի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Բելառուսի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը՝ Մինսկում կայացած բանակցություններից հետո։ Նրա խոսքը մեջբերել է Ալեքսանդր Լուկաշենկոյին մոտ կանգնած Пул Первого Telegram ալիքը։
Բելառուսը կազատի 25 բանտարկյալի՝ «որպես բարի կամքի դրսևորում»,- ասել է Քոուլը, բայց չի նշել, թե կոնկրետ ովքե՛ր ազատ կարձակվեն։
Քոուլի խոսքով՝ Մինսկը և Վաշինգտոնը քննարկել են «ինչպես միջազգային, այնպես էլ երկկողմ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», համաձայնության են եկել «միջանկյալ համաձայնագրի» շուրջ։
«Երբ կողմերը կգան փոխհամաձայնության, և բոլոր հարցերը կլուծվեն, կլինեն լրացուցիչ ազատումներ և բելառուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացում»,- ասել է Թրամփի հատուկ ներկայացուցիչը։


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ