Փաշինյանի պոպուլիզմի ծանր հետեւանքները
Տնտեսությունում, բյուջեում իրավիճակն այնքան մտահոգիչ է, որ անգամ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չդիմացավ եւ սեպտեմբերի 3-ի կառավարության նիստում հայտարարեց. «Օրակարգի 33-րդ հարցով նախատեսվում է պահուստային ֆոնդից հատկացում կատարել, որը, ճիշտն ասած, չի քննարկվել՝ ենթադրում եմ հրատապությամբ պայմանավորված: Ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ այս ձեւով ընդունելու դեպքում ձեւակերպման եւ իրականացման խնդիր կառաջանա, քանի որ պահուստային ֆոնդը ներկա պահին գործնականում ամբողջությամբ ծանրաբեռնված է»:
«Գործնականում ամբողջովին ծանրաբեռնված» թարգմանաբար նշանակում է պահուստային ֆոնդը սպառվել է: Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմը քայքայեց նաեւ տնտեսությունը, բյուջեն:
Եթե ծանրաբեռնվածությունը դրված է պահուստային ֆոնդի վրա, նշանակում է բյուջեում, մեղմ ասած, վիճակը լավ չէ: Եւ սա կորոնավիրուսային համավարակի հետեւանք չէ, սա տնտեսական ապաշնորհ եւ պոպուլիստական քաղաքականության հետեւանքն է, սա նաեւ կորոնավիրուսային համավարակի ընթացքում անհեթեթ որոշումների հետեւանքն է:
Պոպուլիզմ, պոպուլիզմ, պոպուլիզմ: Ամենուր պոպուլիզմ: Պարգեւավճարներ, օրենքի կոպիտ խախտումով նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերի շեշտակի բարձրացում, եւ այլն եւ այլն:
Պահուստային ֆոնդի հաշվին ուզում են դպրոցներն ապահովել ախտահանիչներով, բժշկական դիմակներով, օլիմպիական խաղերին մասնակից մարզիկներին թոշակով:
Այս ծանր իրավիճակում բյուջեի հաշվին ոստիկանության համար 150 նոր ավտոմեքենա են գնում:
Այսպես շարունակվելու դեպքում իրավիճակն ավելի ծանր է դառնալու: Այնպես որ, ընտրությունը ՀՀ քաղաքացունն է՝ հանդուրժելու է բյուջեի մսխումը, հանդուրժելու է այն ցինիզմը, որով աշխատում է կառավարությունը, հանդուրժելու է երկիրը թուլացնելը, թե քայլ է անելու անդունդ տանող անիվի ընթացքը կանգնեցնելու համար:
Իսկ մինչ այդ քայլեք Երեւանի կենտրոնով, ծանոթացեք վաճառվող եւ վարձով տրվող տարածքներին, փակված ռեստորաններին եւ խանութներին եւ պատկերացրեք իրավիճակի ամբողջ ծանրությունը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից