Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Բիզնես

Ալկոհոլային խմիչքների շուկան ապականված է, վերահսկողություն չկա. տնտեսագետ

Անհայտ ծագման խմիչքների շրջանառությունը չի վերահսկվում. այն ինչ տեղի է ունենում ռեստորաններում եւ ճանապարհներին, իսկապես անթույլատրելի է։ Նման տեսակետ NEWS-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ ֆինանսների եւ էկոնոմիկայի հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։ Վերջինիս հետ զրուցել ենք Արմավիրում եւ Երեւանում ալկոհոլային խմիչքից թունավորման մասսայական դեպքերի, տնայնագործական օղիների արդադրության, օղու ակցիզային հարկի ավելացման հետեւանքների եւ այլ հարցերի շուրջ։

Պարոն Գրիգորյան, մինչ քննությունը կպարզի ալկոհոլային խմիչքից թունավորման դեպքերի բոլոր հանգամանքները, ՍԱՏՄ-ն կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց։ Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ գերադասում են օգտագործել տնայնագործ պայմաններում պատրաստված օղի։

Շատ ցավալի դեպք տեղի ունեցավ, ինչը ստիպեց կենտրոնանալ այս հարցի վրա։ Հույս ունեմ, որ գոնե հիմա այս խնդրի լուծումը առաջնային կդառնա։ ՍԱՏՄ կողմից մեր քաղաքացիներին կոչը կարեւոր է, բայց այս դեպքում այն դեռեւս միայն կոչ է։ Տնայնագործ պայմաններում պատրաստված օղի օգտագործելն ունի մի քանի պատճառ. առաջինը՝ մարդը օղի է թորում իր բակում անձնական օգտագործման համար, գիտի թե ինչից է թորում եւ ինչպիսի որակական եւ համային հատկություններ է ստանում։ Երկրորդը՝ սովորույթի ուժն է, որ պապից թոռ, թորում են կատարում եւ երրորդը՝ գինն է, եթե թորում եւ վաճառում է, ապա հարկեր եւ տուրքեր չի վճարում, հետեւաբար կարողանում է գործարանային արտադրանքից էականորեն տարբերվող գնով վաճառել, ինչն էլ գայթակղում է պոտենցիալ գնորդին։ Տնային պայմաններում օղի թորելն ու վաճառելը օրենքով արգելված է, այն լիցենզավորված գործունեություն է։

Թեեւ մեր երկրում անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է, սակայն ռեստորաններում, ճանապարհներին, շուկաներում կամ այլ վայրերում մարդիկ բացահայտ իրացնում են տնայնագործ պայմաններում պատրաստված օղի։ Տպավորություն է, թե այս դաշտը առհասարակ չի վերահսկվում. դու՞ք ինչ կարծիքի եք։

Այո, ճիշտ եք, այն չի վերահսկվել եւ հիմա էլ չի վերահսկվում. մեխանիզմները չկան, ինստիտուցիոնալ մարմին չկա, գործառույթ իրականացնող չկա։ Թղթերի վրա գրված ինչ–որ կարգավորումներ կան, որոնք փաստացի չեն գործում եւ դա վատ է։ Նախ, անհայտ ծագման խմիչքները վտանգավոր են մարդկանց առողջության համար, դրա մասին մասնագետները բազմիցս ասել են։ Պատահական չէ, որ օղու սպիրտի թորման համար գործարաններում կառուցված են բարձր աշտարակներ, սպիրտը ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, կարողանում են առանձնացնել եթերային յուղերը։ Բայց սա տեխնոլոգիական կողմն է, որի պահպանումը կարեւոր է արտադրական ստանդարտների կիրառման առումով։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում ռեստորաններում եւ ճանապարհներին, իսկապես անթույլատրելի է։ Ոչ մի գնորդ վստահ չի կարող լինել, թե ինչ բաղադրության հեղուկ է գնում։ Իսկ ալկոհոլային խմիչքների շուկան առանց այդ էլ խնդիրներ ունի, այստեղ տեղական արտադրողների եւ ներմուծողների անհավասար մրցակցությանը միանում է նաեւ տնական օղիների սեգմենտը եւ արդյունքում շուկան ապականված է։ Տեղական արտադրողը հումքից մինչեւ շշալցված եւ դրոշմավորված արտադրանքի ստացումը, պարտավոր է պահպանել որոշակի արտադրական տեխնոլոգիական անընդհատ ցիկլ, որի սպասարկման համար պահանջվում է ավելի մեծ թվով աշխատակազմ եւ մասնագետների խումբ, իսկ ներմուծողը իր բիզնեսը կարող է կազմակերպել մի տնօրեն, հաշվապահ, պահեստապետ եւ շուկայավարման աշխատակիցներով ու հայտնվել շուկայում։ Այս ամենին որ գումարենք տնայնագործական պայմանաներում պատրաստված խմիչքը, որը գործում է ստվերում, արդեն պատկերն ամբողջական է դառնում։

Ըստ ձեզ, ի՞նչ ազդեցություն է ունեցել օղու ակցիզային հարկի բարձրացումը տնայնագործ օղու շրջանառության ավելացման հարցում։ Ի՞նչ լուծումներ կառաջարկեք, որպեսզի նմանատիպ դեպքերը բացառվեն։

Հարկային օրենսգրքի փոփոխություններից հետո այս պատկերը սպասելի էր։ Մինչ բովանդակությանն անդրադառնալը պետք է նշեմ, որ այս հարկային օրենսգիրքը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ին, իսկ 2018 թվականի մայիսից մինչեւ հիմա փոփոխության է ենթարկվել ավելի քան 30 անգամ, ինչն էլ տնտեսվարողներին կանգնեցնում է անհարմարությունների առջեւ։ Հարկային օրենսգրքի ակցիզային հարկի դրույքաչափերը ավելացվեց եկամտային հարկի համահարթեցման հետ միառժամանակ։ Բարձր եկամուտներ ունեցողներից չհավաքագրվող հարկերը փոխարինվեց սպառման դաշտում անուղակի հարկերի ավելացմամբ։ Ցանկացած մեկ շիշ օղի գնող գիտի, որ դրա գինն ավելացել է ակցիզային հարկի ավելացման պատճառով։ Օղու ակցիզային հարկը 2019 թվականին 1 լիտրի համար սահմանված էր 835 դրամ, իսկ այս տարվա հունվարի 1-ից դարձավ 1560, 2021 թվականի հունվարի 1-ից կդառնա 2030x1.03, 2022 թվին՝ 2640x1.06, 2023 թվին՝ 3430x1.09: Հարկային քաղաքականության այս մոդելը ոչ թե ավելացնելու է բյուջեի մուտքերը, այլ հակառակը՝ նվազեցնելու է սպառումը, միաժամանակ պակասեցնելով այս շուկայում գեներացվող անուղղակի հարկերը։ Հիմա այս պրոցեսը միանգամից չի երեւում, բայց այս ուղու վրա ենք։ Արդյունքում ավելի շատ մարդիկ են անցնելու տնայնագործական օղիներին իր հետեւանքներով հանդերձ։

Իսկ նման դեպքերը բացառելու համար պետք է կայացնել քաղաքական որոշում. բոլոր նրանք, ովքեր գումարներ են վաստակում տնական օղի վաճառելով, ունենան եկամուտի այլ աղբյուր։ Խնդիրը բարդ է, բայց լուծելի։