Պարապությունից փողերն ենք փոխում՝ ծախսելով հսկայական փողեր
Պարզվում է, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը երբ խելքին փչի կարող է նոր թղթադրամներ թողարկել: Ստացվում է, որ Ազգային ժողովը, կառավարությունը, նախագահը եւ ժողովուրդն այս հարցում որեւէ դերակատարում չունեն:
Հուլիսի 11-ի նիստում, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, որոշվել է հաստատել Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները:
Հարց է առաջանում, թե այս նեղ սոցիալ-տնտեսական իրավիճակում, երբ անգամ կենսաթոշակները չեն կարողանում կես տոկոսով բարձրացնել, ինչո՞ւ պետք է հսկայական ծախսեր արվեր, մրցույթ հայտարարվեր եւ նոր թղթադրամներ թողարկվեին:
Մյուս հարցը, որ առաջանում է, այն է, թե ով է որոշել, թե թղթադրամների վրա ում պատկերը պետք է լինի: Հիսուս Քրիստոսն ասել է՝ Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին: Հիմա ի՞նչ գործ ունի Սուբ Գրիգոր Լուսավորիչի պատկերը թղթադրամի վրա:
Ի՞նչ կապ ունեն Հայաստանի Հանրապետության հետ Այվազովսկին կամ Սարոյանը:
Մենք պետք է ջանք ու եռանդ գործադրենք պետություն ունեցող ազգ, պետական մտածողությամբ ազգ կերտելու համար: Թղթադրամների վրա պետք է լինեն նրանք, ովքեր կապ ունեն մեր պետության հետ, իրենց մեծ ու փոքր լուման են դրել մեր նոր պետականության կայացման համար:
Անուններ չենք նշում: Անունները շատ են: Բայց ժամանակն է թափառական եւ գաղթական ժողովուրդ բուծելուց հրեժարվենք եւ դառնանք պետականություն ունեցող ազգ:
Եւ ամենավերջում շեշտենք, որ հիմա փող փոխելու ճիշտ ժամանակը չէ, երկրորդ, եթե արդեն իսկ նման կոպիտ սխալ է արվել, չպետք է թույլ տալ հաջորդ կոպիտ սխալը: Թղթադրամների վրա պետք է լինեն մեր նոր պետականության կերտողները, բայց դե ինչպես նկատել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, գոհ լինենք, որ թղթադրամների վրա Տիգրան Մուկուչյանը չէ:
Top-News.am

















































Դրամի փոխարժեքը համեմատաբար կայուն է
Դրամի դիրքերը այս պահի դրությամբ
Եթե մերն է` վատն է, եթե ամերիկացիներինը, արաբներինը կամ եվրոպացիներինը` անթերի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը