Հետաքրքիր է այդ ո՞ր չորս հեռուստաընկերություններն են, որ խաթարել են հպարտ քաղաքացու հոգու անդորրը և փախցրել քունը նրա աչքերից
Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երեկ Սևանում մի քաղաքացի դիմեց վարչապետին՝ խնդրելով փակել 3-4 հեռուստաընկերություններ, որոնք քննադատում են վարչապետին, պատճառաբանելով, որ ինքը դրանից ներվայնանում է: Վարչապետը, պատասխանեց, ասելով՝ պուլտը ձեր ձեռքին է, մի նայեք․․․
Ուշադրություն դարձնենք, որ քաղաքացին դիմում է վարչապետին Սևանում, հետևաբար պետք է ենթադրել, որ քաղաքացին Գեղարքունիքի մարզի բնակիչ է:
Գեղարքունիքի մարզում հանրային մուլտիպլեքսով հասանելի են հանրապետական սփռման ենթակա հեռուստաընկերությունները՝ Հ1, Շանթ, Արմենիա, Հ2, ԵրկիրՄեդիա, Կենտրոն, Շողակաթ: Հետաքրքիր է վերը նշված հեռուստատեսություններից այդ ո՞ր չորս հեռուստաընկերություններն են, որ խաթարել են հպարտ քաղաքացու հոգու անդորրը և փախցրել քունը նրա աչքերից: Հարցս հռետորական է, քանզի հարցը նախապես պատրաստված և պայմանավորված էր: Ենթադրում եմ՝ պատասխանն էլ:
Մնացած հեռուստաընկերությունները հանրապետության տարբեր հատվածներում հասանելի են, համացանցով, կաբելային, արբանյակային և IPTV -ներով:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում