Ford-ն ավարտել է իր մոդելային շարքում վերջին սեդանի արտադրությունը
Ամերիկյան Ford ընկերությունն ավարտել է իր մոդելային շարքում վերջին սեդանի արտադրությունը․ այժմ մակնիշը միայն կթողարկի ամենագնացներ, քրոսովերներ, պիկապներ եւ սպորտքարեր, հաղորդում է Motor-ը։
Այս գարնանը Ford-ը հայտարարել է իր մոդելային գամմայում վերջին սեդանից առաջիկայում հրաժարվելու մասին․ Fusion-ը, որը հայտնի է եվրոպական շուկայում Mondeo անունով, որոշվել է չեղարկել արտադրությունից պահանջարկի անկման պատճառով։ 2019 թվականին ԱՄՆ-ում վաճառվել է այդ սեդանի ավելի քան 166 հազար նմուշ, եւս 37 հազար ավտոմեքենա հնարավոր է դարձել իրացնել ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։ Այժմ The Detroit Bureau պարբերականի հաղորդմամբ, թողարկվել է Ford Fusion սեդանի վերջին նմուշը։
Մեքսիկայի էրմոսիլնո քաղաքի գործարանում վերջին սեդանի փոխարեն կարտադրվի նորագույն Bronco Sport-ը, որը կդառնա մակնիշի ամենահասանելի քրոսովերը։ Ավելի վաղ Ford-ն արդեն դադարեցրել էր ԱՄՆ-ում արտադրել այնպիսի մոդելները, ինչպես Fiesta-ն, Focus-ը եւ Taurus-ը։ Սեդաններն աստիճանաբար անցնում են պատմության գիրկը նաեւ այլ ապրանքանիշերի արտադրության մեջ, ինչպիսին է Chevrolet-ը, որը վերջերս «թոշակի է ուղարկել» Impala մոդելը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից