Մարկ Ցուկերբերգի ունեցվածքն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը
Facebook-ի հիմնադիր եւ սեփականատեր Մարկ Ցուկերբերգի հարստությունն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը, գրում է Bloomberg-ը: Այսպիսով, աշխարհում նոր ուլտրահարուստ մարդ է հայտնվել` Amazon-ի հիմնադիր Զեֆ Բեզոսից եւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից բացի:
Ցուկերբերգի հարստության աճը պայմանավորված էր Facebook-ի արժեթղթերի շրջանառության ավելացմամբ իրեն պատկանող Instagram-ի կողմից նոր Reels ծառայության գործարկման արդյունքում: Reels-ը նման է չինական TikTok հավելվածին, որի դեմ վերջերս ԱՄՆ իշխանությունները պայքար են մղում` ամերիացի օգտատերերի անձնական տվյալների` չինական հատուկ ծառայություններին փոխանցման մտահոգությունների պատճառով, հայտնում է Lenta-ն:
Այս պահի դրությամբ Ցուկերբերգի ունեցվածքը Bloomberg-ի կողմից 100 միլիարդ դոլար է գնահատվում: Բեզոսը 190 միլիարդ դոլարի ակտիվներ ունի, Գեյթսը` 120 միլիարդ դոլարի: Ավելի վաղ 100 միլիարդ դոլարի շեմը հատել էր ֆրանսիական LVMH նորաձեւության տան գլխավոր բաժնետեր Բեռնար Առնոն, սակայն այժմ նրա ունեցվածքը 81.4 միլիարդ դոլար է կազմում, ինչը նրան թույլ է տալիս զբաղեցնել չորրորդ տեղը համաշխարհային վարկանիշային աղյուսակում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից