Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարար Կոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը Մետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործի Բարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասը Բացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերից Արսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթով WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Ժնևում սովորելու հնարավորություն Նոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ Ռեանիմանիան Նամականիշի մարում և գալա-համերգ․ Հայկական ռադիոն նշում է 100-ամյակը Լիլիթ Մուրադյան Լիլիթ Մուրադյան3 Նոյեմբերի, 2026, 21:51 1 րոպե կարդալու Իրաքում պաշտոնապես բացվել է Արմաթ նոր աշխատանոց Ալ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի

ՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելԺնևում սովորելու հնարավորությունՆոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ ՌեանիմանիանՆամականիշի մարում և գալա-համերգ․ Հայկական ռադիոն նշում է 100-ամյակը Լիլիթ Մուրադյան Լիլիթ Մուրադյան3 Նոյեմբերի, 2026, 21:51 1 րոպե կարդալուԻրաքում պաշտոնապես բացվել է Արմաթ նոր աշխատանոցԱլ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվումԿանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համարՎարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներըՀինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմՀայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն էՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել է (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել էԶելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումըՊատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետՔանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնաԺողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. ՓաշինյանԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՄենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնիԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՍամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկություններ ենՄեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. ՓաշինյանՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ)Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՑուցարարները փակել են Փարիզի 5-րդ շրջանի ավտոմայրուղին ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողներիՀայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար
Կարծիք

Ընդունելության քննությունները կարելի է համարել ձախողված. Աննա Կոստանյան

Օգոստոս ամսին՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ ամփոփում եմ ԿԳՄՍ նախարարության կոորդինացիայի տակ գտնվող մի շարք ոլորտների թերացումները, որոնք, ինչպես կառավարության ծրագրի կատարողականի ժամանակ էի հայտարարել ամբիոնից, կոլափսի եզրին են կանգնեցրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտները։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

Բարձրագույն կրթության ոլորտում վերջին 2 տարվա ընթացքում արձանագրվել է ակնհայտ ռեգրես , որի պատասխանատուն այս ոլորտի քաղաքականության մշակման պարտավորությունը ստանձնած անձն է, ով այս պահին հանգիստ խղճով գնացել է արձակուրդ, մինչդեռ իր գլխավորած ոլորտում տիրում է անդառնալի քաոս․

ՀՊՏՀ ռեկտորի նախկին (կամ ներկա, արդեն մարդ չի հասկանում) պաշտոնակատարի և բարձրագույն կրթության և գիտության ոլորտի պատասխանատու փոխնախարարի շուրջ ստեղծված իրավիճակը։ ՀՊՏՀ-ն շարունակում է չունենալ օրինական ռեկտոր, քանի որ ընտրությունները տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ և ակնհայտ խախտումներով, որի պատճառով Կառավարությունն իրավունք չունի հաստատելու ռեկտորի պաշտոնում ընտրված թեկնածուին։ Գործը քննվում է դատարանում, իսկ օդում շրջանառվող՝ հովանավորչության և ապօրինությունների վերաբերյալ կան տեղեկություններ, որ վարչապետի հանձնարարականով Կառավարության աշխատակազմում ծառայողական քննություն է սկսվել:

Գրեթե նույն իրավիճակը Երևանի պետական համալսարանում է, քանի որ հոգաբարձուների խորհրդի գործունեության ժամկետն ավարտվել է, իսկ նոր խորհուրդ չի ձևավորվել արդեն 5 ամիս է, հետևաբար Համալսարանն այս պահին չունի նաև ռեկտորի օրինական պաշտոնակատար:

Ընդունելության քննությունները կարելի է համարել ձախողված, իսկ քննությունների կարգի և բազմաթիվ դիմորդների իրավունքների խախտման առնչությամբ և կարգն անվավեր ճանաչելու կապակցությամբ գործն այժմ գտնվում է դատարանում, հայցը դատարան մակագրվել է հետևյալ 6 դատավորներին` Արգիշտի Ղազարյան, Գևորգ Սոսյան, Ալեքսանդրա Հարությունյան, Արթուր Ծատուրյան, Ռուզաննա Ազրոյան, Արծրուն Միրզոյան։

«Այբ» կրթական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակն այդպես էլ չստացավ տրամաբանական հանգուցալուծում, իրականացված աուդիտի և դրա արդյունքում իբրև թե հայտնաբերված խախտումների մասին այդպես էլ հանրային տեղեկատվություն չստացվեց։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդից «կորած կամ չհայտնաբերված» նմուշների վերաբերյալ՝ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն ԱԺ ամբիոնից և դրան հաջորդող գործընթացը գլխավոր դատախազությունում ուսումնասիրությունների վերաբերյալ առերևույթ խախտումների մասին։ Այս պահին կարծես թե տեղեկություններ չկան, թե գործն ինչ ընթացք է ստացել, արդյոք հայտնաբերվել են խախտումներ, թե ոչ։

2019 թվ-ի բյուջեի կատարողականի զեկույցի ժամանակ պարզվեց, որ մարզերի մշակութային զարգացման ծրագիրը կատարվել է 27.96 %-ով, փաստացի թերակատարումը կազմել է 72%, այսինքն բյուջեով հատկացված 270,8 մլն դրամից կատարողականը կազմել է ընդամենը 75,7 մլն դրամ։ Սա նշանակում է, որ ՀՀ մարզերում 2019-ի ընթացքում քաղաքացիները մեծամասամբ անհաղորդ են մնացել հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը։

Կինոյի ոլորտում կան մի շարք անհամապատասխանելիություններ բյուջեի միջոցներից ֆիլմերի ֆինանասավորման մասով: Տոկոսային վերլուծությունը ցույց է տալիս, որ պետական աջակցությունը չնչին մաս է կազմում ֆիլմարտադրության համար, սրանով իհարկե չի կարելի ասել, թե պետությունն այսպես կարող է Հայաստանում զարգացնել կինոն, իսկ փոքր դրամաշնորհային ծրագրերի վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան հենց ֆիլմերին հատկացվող աջակցությունն է: Տպավորություն է ստեղծվում, որ կինոյի ոլորտի ֆինանսավորումն ուղղակի սոցիալական աջակցություն է, այլ ոչ թե ֆիլմարտադրության զարգացման համար նախատեսված սուբսիդիա:

Կարծում եմ, որ 2021թ. բյուջետային ֆինանսավորումը կինոյի ոլորտին պետք է սառեցնել, մինչև ոլորտի քաոսային վիճակը կարգի բերելն ու օրենքն ընդունելը, որից հետո կարելի է վերանայել կինոյի ոլորտի տարեկան սուբսիդավորումը: 2020թ. հաստատված կինոարտադրությանը հատկացվող ծախսերը բնականաբար պետք է ավարտին հասցվեն։ Ոլորտի ապաշնորհ կառավարման շարունակումը հանգեցնելու է պետական բյուջեի անարդյունավետ փոշիացման։

Այսքանից հետո դատե՛ք ինքներդ, թե որքանով է ԿԳՄՍ նախարարությունն արդարացրել իր պարտավորությունները»,- նշված է պատգամավորի գրառման մեջ։