Փաշինյանը տեղյակ չի եղել, որ դիրքերը բարելավվել են, սուտ է, որ հուլիսյան դեպքերին նա կազմակերպչական դեր է խաղացել․ Արթուր Դանիելյան (տեսանյութ)
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի՝ հուլիսին Տավուշի սահմանագոտում հայ-ադրբեջանական բախումների ժամանակ գործողությունների հիմնական ղեկավարը եղել է նիկոլ Փաշինյանը։
«Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, կազմակերպչական դեր խաղացել է, սակայն բուն ասելիքը ամբողջությամբ սուտ է, նա տեղյակ չի եղել, որ դիրքերը բարելավվել են»,- ասաց նա և նշեց, որ դրանից հետո արդեն տեղի ունեցած գործողությունները, մասնավորապես հուլիսի 13-ի ավտոերթը խափանելը, մարդկանց բերման ենթարկելը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը։
«Խնդիրը նրանում է, որ այդ օրը մեր մեջքին կանգնած էր Խաչատուրով եղբայրներից Իգորը, ինչը ֆիքսվել էր»,- ասաց նա։
Ըստ Արթուր Դանիելյանի՝ ՀՀ վարչապետը ստում է, երբ ասում է, որ փայլուն հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ և նա չկարողացավ նաև լուծել ծիրանի սպառման խնդիրը, ինչը նախկինում կլուծվեր մեկ զանգով։
«Երբ Արմեն Գրիգորյանը պնդում է, որ Փաշինյանը բոլոր գործընթացներն ինքն է կառավարել, ինչպես կբացատրի այն բախումները, երբ Փաշինյանը բախումների կիզակետին ինչ-որ հարցեր էր հնչեցնում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և փորձում հասկանալ ադրբեջանական «ՈւԱԶ»-ը մոլորվե՞լ էր, թե ոչ։ Ես ուզում եմ հասկանալ, որ այն մարդը լիարժեք տիրապետում է այդ ամեն ինչին, ինչպես չգիտեր, թե մոլորվե՞լ էր, թե ոչ կամ ինչու պետք է նման հարց հնչեցնել»,- ասաց նա։
Ամփոփելով՝ Արթուր Դանիելյանն ասաց․«Մենք հասել ենք նրան, որ այս երկու տարվա ընթացքում սրանք ստիպված հայրենասեր են խաղում և ստիպված են իրենց «պրավալները» քողարկել համահայկական համախմբմամբ, ինչի դեմ իրենք պայքարել են»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է