Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Բիզնես

Կասյանի գյուղմթերքի տոնավաճառն այսուհետև կգործի Հրազդան տոնավաճառի տարածքում

Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում ավելի քան 10 տարի ոչ աշխատանքային օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կշարունակի աշխատել Հրազդան մարզադաշտին կից նախկին տոնավաճառի տարածքում, հայտնում է 168.am-ը:

Մի քանի շաբաթ տոնավաճառում իրենց արտադրանքն իրացնող գյուղացիների ու Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի և կառավարության միջև ընթացող բանակցություններն ու վեճերը, կարելի է ասել, ստացան հանգուցալուծում:

«Մեզ Հրազդան ստադիոնի կողքն են առաջարկել, որ մյուս շաբաթվանից գնանք ընդեղ: Էդ քննարկումներն ա էթում՝ տարածքի հետ կապված, գնացինք, տեսանք, տենանք՝ ինչ պայմաններով, ինչ ժամանակով, վաղը, որ նորից խնդիր չառաջանա, ասեն՝ «մեկ էլ ստեղ մի կանգնեք»: Հույս ունենանք՝ գոնե մյուս շաբաթվանից նորմալ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղմթերքի տոնավաճառի ղեկավար Հայկ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ոստիկանությունը և քաղաքապետարանը Կոմիտասի գյուղատնտեսական տոնավաճառում գյուղմթերք վաճառող գյուղացիներին թույլ չէին տվել աշխատել և ցանկացել էին փակել տոնավաճառը: Արաբկիր վարչական շրջանի Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ Հակոբ Գրիգորյանը 168.am-ին ասել էր, թե այդ հատվածում տոնավաճառի առկայությունը խանգարում է երթևեկությանը, ինչպես նաև առաջացնում է այդ հատվածում ապրող բնակիչների և հարակից տարածքների տնտեսվարող սուբյեկտների դժգոհությունը: Թաղապետարանից գյուղացիներին առաջարկել էին իրենց ապրանքն իրացնել քաղաքի այլ վայրերում, օրինակ, Կոմիտաս պողոտայում գտնվող շուկայում, Հրազդան տոնավաճառի տարածքում, ինչը գյուղացիները լուծման տարբերակ չեն համարում՝ նշելով, թե թող բացեն տոնավաճառներ նաև քաղաքի այլ հատվածներում, բայց եղածը չքանդեն:

Խնդրին լուծում տալու համար գյուղացիները նաև մի քանի անգամ բողոքի ակցիայով եկել էին Կառավարության շենքի մոտ՝ խնդրելով, որ կառավարությունից որևէ մեկը լսի վերջիններիս, սակայն հինգշաբթի՝ հուլիսի հուլիսի 30-ին, Կառավարությունից հայտնել էին, թե գյուղացիների հետ ոչ ոք չի պատրաստվում հանդիպել: Սա էլ առաջացրել էր գյուղացիների դժգոհությունը, և հենց ակցիայի ժամանակ գյուղացիները հայտարարեցին,, թե շաբաթ օրը գնալու են Կոմիտասի գյուղմթերքի տոնավաճառում իրենց ապրանքն իրացնելու:

«Չէ, դե չեն թողնում, իմաստ չկա գալ»,- ասաց Հայկ Բաղդասարյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյո՞ք այսօր եկել են Կոմիտասի տոնավաճառի տարածք՝ իրենց արտադրանքն իրացնելու:

Մեր հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ գյուղացիները համաձայնել են թաղապետարանի առաջարկին, Հայկ Բաղդասարյանը պատասխանեց.

«Հա, բա որ չեն տալիս, բա ի՞նչ անենք: Ուղղակի փորձենք, մի շաբաթ կգնանք, տենանք՝ ըլնում ա, չի ըլնում: Եթե չաշխատեն, մարդիկ չիմացան, իմաստը ո՞րն ա՝ գնանք էնդեղ, մեկ էլ ապրանքներս փչանա:

Մենք պատրաստակամություն հայտնել ենք, որ կգնանք, ընդեղ տարածքի կահավորում և այլն, էդի մենք պետք ա անենք, իրանք էլ իրանց կողմից խոսք են տվել էդ պլակատները ու էլի մի քանի գույքով իրանք էլ օգնեն: Հիմա, որ ամեն ինչ պատրաստ լինի, մենք պատրաստ ենք շաբաթ օրը գնալ»:

Իսկ արդյո՞ք տոնավաճառի տարածքի համար որևէ գումար վճարելու են՝ հարցրեցինք գյուղմթերքի տոնավաճառի ղեկավարից:

«Չէ, վճար չէ: Տարածքը տրամադրում են անվճար: Կենտրոնի թաղապետն էր եկել, ասեց, որ անվճար կտրամադրի, իսկ մնացած կազմակերպչական աշխատանքները Գյուղնախարարության հետ ա արվում, իրանք՝ ոստիկանության հետ, թե իրենց մասով ինչ պետք ա անեն, գիշերային պահպանություն և այլն: Չէ, դրանց կազմակերպումը անվճար ա, մնացածը Գյուղնախարարությունը՝ էկոնոմիկայի փոխնախարարն ա մնացած հարցերով, բոլորին դիմումները պատրաստում էր, որ ուղակեր»,- ասաց Հայկ Բաղդասարյանը՝ հավելելով, որ նախկինում ևս տոնավաճառի համար գումար չեն վճարել: