Չեմ պատրաստվում դեմ գնալ իմ քաղաքական հայացքներին․ԲՀԿ-ական պատգամավորը՝ կուսակցությունը լքելու մասին
Վերջին մի քանի օրերին լրատվական դաշտում պտտվում է իմ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին կեղծ լուրը: Այս մասին այսօր՝հուլիսի 30-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ,
Վերջին մի քանի օրերին լրատվական դաշտում պտտվում է իմ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին կեղծ լուրը: Ես բազմիցս հերքել եմ այն, սակայն, ինչպես հասկանում եմ՝ կրքերը չեն հանդարտվում:
Ես 2006 թվականից անդամակցում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և իմ համախոհների կողքին եմ լինելու միշտ: Ցանկանում եմ հիասթափեցնել ապատեղեկատվություն տարածողներին, որովհետև ես չեմ պատրաստվում հեռանալ կուսակցությունից, ես չեմ պատրաստվում դեմ գնալ իմ քաղաքական հայացքներին, ես չեմ պատրաստվում դավաճանել իմ սկզբունքները և իմ թիմին:
Ես այս քաղաքական ուժի մի մասնիկն եմ և շարունակելու եմ հավատարիմ մնալ նրան: Եվ խոսելու փոխարեն ես գերադասում եմ իմ գործով ապացուցել իմ նվիրվածությունը:
Առողջ եղեք»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է