«ՌԲԿ» հեռուստաալիքն անդրադարձել է Մոսկվայի «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնից «հայկական ապրանքների անհետացմանը»
«Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնների վաճառասեղաններից հանվել են հայկական արտադրության պահածոյացված մթերքը, հանքային ջուրը և ալկոհոլը, ՌԲԿ-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
«Առավոտից մեզ են դիմել խոշոր հայ արտահանողներ, պատմել են, որ «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնների ամբողջ ցանցից, որը պատկանում է Արազ Ագալարովին և հարևան երկրի այլ անձանց, հանել են հայկական արտադրության բոլոր ապրանքները»,- ասել է Տողանյանը։
Նրա խոսքով՝ խոսքը պահածոյացված մթերքի, ինչպես նաև հանքային ջրի և ալկոհոլի մասին է, որոնց փոխարինել են «Ադրբեջանում արտադրված ապրանքները»։
«Սա արդեն սադրանք է՝ ուղղված Ռուսաստանի առևտրային կետերը «Մեծ Լեռնային Ղարաբաղի» վերածելուն, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով։ Մեր տրամադրության տակ կան հայկական ընկերությունների և դիլերների էլեկտրոնային նամակագրություններ առևտրի կենտրոնի մենեջերների հետ»,- ընդգծել է նա։
Տողանյանի խոսքով՝ այդ մասին տեղեկացրել է համապատասխան գերատեսչություններին։
«Արմտորգ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բաբայանը ՌԲԿ-ի հետ զրույցում ասել է․ «Այսօր ընկերության աշխատակիցները մտել են առևտրի կենտրոն՝ ապրանքներ ցուցադրելու համար, և հասկացել, որ հայկական արտադրության ապրանքները՝ մուրաբաները, հյութերը, կոմպոտները և պահածոները ցուցադրված չեն վաճառասեղաններին։ Միևնույն պատկերն է եղել ցանցի բոլոր վեց խանութներում»։
«Կրոկուս գրուպում» («Տվոյ Դոմ» հիպերմարկետների ցանցի սեփականատեր) հրաժարվել են մեկնաբանել կատարվածը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը