Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Մինչ օրս 18․000 վարկ է տրամադրվել գյուղոլորտին պետական օժանդակության ծրագրերով՝ ընդհանուր 37 մլրդ դրամի. Արման Խոջոյան

Այս պահին շատ ակտիվ գյուղատնտեսական սեզոն է եւ իրականացվում է գյուղմթերքի արտահանման եւ մթերման գործընթացները: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ խոսելով գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումների ծրագրի մասին:

«Արտահանումն իրականացվում է բավական սահուն՝ առանց լուրջ խնդիրների: Մեր բեռնատարներն անարգել անցնում են սահմանային անցակետերը եւ ժամանակին գյուղմթերքը հասցնում են արտաքին շուկաներ: Այս պահի դրությամբ՝ համաձայն մեր օպերատիվ տվյալների՝ Հայաստանից արտահանվել է 13․000 տոննա ծիրան, շուրջ 3200 տոննա կեռաս, 21․000 տոննա լոլիկ, 800 տոննա ելակ:

Ընդհանուր առմամբ՝ 58․000 տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել 2020 թվականին, որը 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ գրեթե 15 տոկոսով քիչ է»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը՝ հավելելով, որ 15 տոկոսով պակաս արտահանման հիմնական մասը վերաբերում է խնձորին:

«Այս տարի արտահանվել է 5500 տոննա խնձոր, մինչդեռ 2019թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 11․500 տոննա:

Այսինքն, 6000 տոննա քիչ խնձոր է արտահանվել այս տարի, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում: Նշեմ նաեւ, որ այս տարի արտահանված խնձորը դա 2019թ. բերքն է, եւ 2019թ․՝ 2018թ. համեմատ, խնձորի առավել քիչ բերքատվություն է եղել, եւ հետեւաբար՝ դրանով է նաեւ պայմանավորված արտահանման սակավ թիվը: Նույն ժամանակահատվածները համեմատելով՝ արտահանման որոշակի անկում ունենք ծիրանի հետ կապված. արտահանման ծավալների տարբերությունը նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ 3000 տոննա է կազմում:

Տարեսկզբին ծիրանի բավականին առատ բերք էր սպասվում, սակայն ապրիլ-մայիս ամիսներին եղանակային անբարենպաստ պայմանները, հիմնականում՝ ցրտահարություն, կարկուտ, պատճառ դարձան, որ ունենանք ծիրանի ավելի քիչ քանակ, քան նախատեսվում էր»,- ասաց Արման Խոջոյանը:

Վերջինս նշեց նաեւ, որ ակտիվ կերպով ընթանում են մթերման գործընթացները:

«Այս պահի դրությամբ մթերվել է մոտ 5500 տոննա պտուղ-բանջարեղեն, որից 1200 տոննան բանջարեղենն է, իսկ 4300 տոննան՝ պտուղը: Մոտ 2400 տոննան վերաբերում է ծիրանին»,- ընդգծեց նախարարը:

Արման Խոջոյանը, խոսելով ծրագրերի մասին նշեց, որ համաձայն Կենտրոնական բանկի կողմից տրված տեղեկատվության՝ երկրորդ միջոցառման շրջանակներում տրամադրվել է 16․200 վարկ՝ ընդհանուր 23 միլիարդ դրամ ծավալով:

«Միաժամանակ առաջին միջոցառման շրջանակներում գյուղատնտեսության ոլորտում գործող կազմակերպություններին գործառնական ծախսերն ապահովելու համար տրամադրվել է 6 միլիարդ դրամ:

Մինչ օրս պետական օժանդակության ծրագրերով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել է 18․000 վարկ՝ ընդհանուր 37 միլիարդ դրամ ծավալով: Համեմատական կարգով նշեմ, որ այս ցուցանիշը 3-ից ավելի անգամ գերազանցում է նախորդ տարի նույն ժամանակահատվածի համար տրամադրված վարկերին»: