Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոն Արաղչին կայցելի Պակիստան 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր Հովհաննիսյան Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT

Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափՊուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասինՆիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվիԱդրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոնԱրաղչին կայցելի Պակիստան4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրըՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր ՀովհաննիսյանՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄՓրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհըԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել ենԼիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՍյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումըՎահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքըԱզգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում էՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանՀայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. ՂազարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըՌուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում էՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱզատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիանԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետՎայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթՃապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողությունՄանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»
Հայաստան

Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը. ընկերության տնօրեն

 

Արդեն 5 տարի հայկական դիմակներ արտադրող «Սալյուս» ընկերությունից 15 օր է պետական կառույցները դիմակներ ձեռք չեն բերում, ընկերությունը կանգնած է լուրջ խնդրի առաջ: Ընկերության տնօրեն Ժիրայր Մանդալյանը Tert.am-ի հետ զրույցում նշում է՝ երկընտրանքի առաջ են կանգնած՝ շարունակե՞ն արտադրությունը, թե՝ ոչ, և հավելում՝ չնայած արդեն անիմաստ է շարունակելը:

- Պարո´ն Մանդալյան, պետական կառույցները շարունակո՞ւմ են Ձեր արտադրած դիմակներից ձեռք բերել:

- Հիմա այնպիսի անորակ խաղացողներ են մտել շուկա, որ մերը չեն վերցնում, նրանցն էժան է, անորակ, նրանց են վերցնում: Այսօրվա դրությամբ չենք տալիս, արդեն 15 օր կլինի, որ չենք տալիս: Միայն շատ չնչին քանակությամբ Արդարադատության նախարարությանն ենք տվել, այդ էլ այնքան քիչ է, որ չեմ էլ հիշում:

- Ի՞նչն է պատճառը, որ ձեր արտադրանքից հրաժարվեցին:

- Ի՞նչ ասեմ, չգիտեմ, շուկայի օրենքներն են այդպես, մարդիկ որակին չեն նայում, կարևորը էժան լինի: Մերը հիմա 60 դրամ է:

- Նախապես կնքված պայմանագիր չի՞ եղել:

- Ոչ, ես երկարաժամկետ պայմանագիր չեմ ունեցել: Ոչ մեկն էլ երկարաժամկետ չի կնքում, մեկանգամյա պայմանագրեր են կնքում: Գիտեք ինչ, մեկն անորակ սարքում է 45, 55-ով տալիս է, բնականաբար, մարդիկ դա են գնում, բայց չեն հասկանում, որ անորակը դրած-չդրած նույնն է, իմաստ չունի:

- Պարո´ն Մանդալյան, «Տավուշ տեքստիլ»-ն էլ է 60 դրամով վաճառում, ինչպե՞ս է ստացվում, որ Ձեզ մոտ էլ է գինը նույնը, բայց նրանց են նախապատվություն տալիս։

- «Տավուշ տեքստիլը» շատ է արտադրում, մենք այդքան հզորություն չունենք, իրենք լցրել են շուկան քանակային առումով էլ, գնային առումով էլ: 60 դրամ գրում են, բայց կարող է օրինակ 55-ով են վաճառում: Գրելը կապ չունի, որովհետև մեծ քանակության դեպքում գներ են իջնում: Խնդիրը դրա մեջ է:

- Հիմա, երբ պետական կառույցները Ձեզնից այլևս չեն գնում, կարողանո՞ւմ եք իրացնել արտադրած դիմակները:

- Ասում եմ՝ 15 օր է՝ կանգնած է, չենք կարողանում իրացնել: Խնդիրը միայն «Տավուշ տեքստիլը» չի, իրենցը նորմալ արտադրանք է, իմ ասածն այն է, որ պադվալներում սարքում են դիմակի անվան տակ վաճառում են, որ ոչ մի ստանդարտների չի համապատասխանում, իսկ մենք շեշտը քանակի վրա չենք անում, որակի վրա ենք անում, բայց դե հիմա լավ որակը փաստորեն չի վաճառվում, դրա համար կանգնած ենք:

- Բայց հնարավո՞ր է, որ պետական կառույցներն անորակը ձեռք բերեն:

- Ես ոչ մեկի տեղը չեմ կարող պատասխան տալ, մի քանի դեպք եղել է, ես իմացել եմ, թե ումից են վերցրել ու զարմացել եմ շատ:

- Այս պահին շարունակո՞ւմ եք դիմակների արտադրությունը:

- Այո, մենք շարունակում ենք արտադրել, վաճառք չկա: Եթե այսպես շարունակվի, կկանգնացնենք արտադրանքը, որովհետև անիմաստ կլինի:

- Ձեզ համար կառավարությունն այդքան մեծ PR արեց, 2015 թվականից դիմակ եք արտադրում, հիմա ինչո՞ւ այսպես ստացվեց:

- Ես հիմա ամեն ինչը չեմ կարող Ձեզ ասել, բայց փաստը մնում է փաստ, որ այն խաղացողները, որ մեկ ամսում մտան շուկա, իրենք ապականեցին ամեն ինչ, ես էլի եմ ասում՝ միշտ շեշտը դրել եմ որակի վրա, բայց մարդիկ մտան անորակ սկսեցին արտադրել, մենք կամաց-կամաց դուրս ենք մղվում շուկայից:

-Անուն կտա՞ք:

- Հիմա անուններ չեմ ուզում տալ: Ուղղակի զարմացած եմ, պետք է որակի վերահսկողություն լինի, ինչը չկա: ՌԴ-ից, Չինաստանից հիմա շատ անորակ բերել են, այնտեղ տարբեր գնային որակների կա, ցածր գներով Ռուսաստանով բերել մտցրել են Հայաստան ու անորակը՝ շատ ցածր գներով: Հիմա փաստորեն ես պաշտպանված չեմ դրանից: Շատ քիչ քանակություն ենք վաճառում, ինչը արտադրություն պահելու համար շատ քիչ ծավալներ է:

- Որո՞նք են լինելու Ձեր Հետագա քայլերը:

- Մտածում ենք՝ ինչ անել, հետագայի մասին ենք մտածում, արժի՞ շարունակել, չարժի՞: Երբ պետք էինք, ամեն ինչով մեզ աջակցում էին, իսկ հիմա, որ արդեն բոլորը սկսեցին արտադրել... ամբողջ հանրապետությունը մեկ տարի առաջ ոնց էր, որ բոլորը մեքենա էին ներմուծում, հիմա էլ բոլորը դիմակներ են արտադրում, լավ, վատ դա արդեն ուրիշ հարց է:

-Ստացվում է՝ արտադրողը պաշտպանված չէ՞:

- Այն առումով պաշտպանված չէ, որ պետք է կանոններ լինեն, որակը ստուգեն: Ինքս բժշկական եմ ավարտել, չեմ կարող ինձ թույլ տալ այնպիսի նյութեր դնել դիմակների մեջը, որ մարդուն կա´մ չօգնի, կա´մ նույնիսկ վնասի: Պետք է որակի չափանիշ սահմանել, որ ամեն մեկը չսկսի արտադրել, այլ՝ իրավունք ունեցողը միայն: Հազար հարցեր կան, որ պետք է նայվի: Ճիշտ է հիմա այնպիսի վիճակ է, որ ես չեմ մեղադրում ոչ մեկին, պետք էր, բոլորը սկսեցին արտադրել, բայց այդպես չի կարելի: Պետք է արտադրությունը ինչ-որ նորմերի համապատասխանի, նյութերը պետք է համապատասխանեն նորմերին: Սա բժշկական նշանակություն ունեցող արտադրանք է, բայց դե հիմա նույնիսկ խանութներն են վաճառում, չեն նայում որակին, իրենք գնին են նայում, էժան լինի վաճառեն:

- Պարո´ն Մանդալյան, փաստորեն, եթե պետական կառույցները շարունակեն Ձեզնից ձեռք չբերել դիմակներ, շատ լուրջ խնդիրերի առաջ կկանգնենք:

- Այո´, բայց միայն պետական կառույցների մասին չէ խոսքը: Մինչև կորոնավիրուսն էլ ինձնից չէին վերցնում պետական կառույցները, կորոնավիրուսի ժամանակ սկսեցին վերցնել, հիմա էլ, երևի, ուրիշներից են վերցնում, գտնում են, որ իրենցից է պետք վերցնել: Պետք է այս ամեն ինչը կարգավորվի, որ ամեն մարդ չվերցնի ու դիմակ սարքի: Հիմա ուրիշ արտադրություններ դրեցին այս երկու ամսվա ընթացքում, կան երկու հատ, երևի մեզնից լավ են աշխատում, ինչ ասեմ: Այստեղ ուրիշ հարցեր կան, մեծ քանակ են արտադրում, ուրեմն իրենք առավելություն ունեն փոքր քանակ արտադրողի հանդեպ:

-Չի՞ ստացվում, որ գերիշխող դիրք է մեկ ընկերությունը ձեռք բերել:

- Ես չեմ կարող ասել, պետք է շուկան նայենք, տոկոսային հարաբերություն հասկանանք, բոլոր դեպքերում ես հիմա երկընտրանքի առաջ եմ՝ շարունակե՞մ, չշարունակե՞մ, չնայած իմաստ էլ չունի: Հինգ տարվա ընթացքում, կարելի է ասել, դիմակը նորմալ չենք էլ վաճառել, էս մեկ տարին չհաշված, մենք արտադրել ենք, 2 դրամ թուրքականից ու չինականից թանկ է եղել, չեն վերցրել, կարող եմ ասել դիմակների արտադրության մասով 5 տարին մինուս է գնացել: Մենք բախիլներ էլ ենք արտադրում, դրանցով ենք գոյատևել, դա նորմալ վաճառվում է: Հիմա էլ պետք է տեսնենք՝ կարո՞ղ ենք դիմակները գոնե դուրս տանել, եթե այստեղ չի վաճառվում, որովհետև աբսուրդ է, մեծ գումարներ ներդրվեցին, հումք բերվեց մի քանի ամսվա, որ կարողանանք ապահովել, բայց դե ավելի մեծ խաղացողներ մտան դաշտ: Այնպես չէ, որ մեր գինը շատ բարձր է, նույն գինն ենք դրել, որը փաստորեն չի գնվում, ուրեմն չեմ կարող ասել՝ պատճառն ինչումն է: