eBay առցանց խանութի աշխատակիցներն ընկերության հասցեին քննադատություն հնչեցրած զույգին կենդանի սարդերով և խավարասերներով լի արկղ են ուղարկել
Ամերիկյան eBay առցանց խանութի աշխատակիցներն ընկերության հասցեին քննադատություն հնչեցրած բլոգեր զույգին կենդանի միջատներով, թաղման ծաղկեպսակներով և արյունոտված դիմակներով փաթեթ են ուղարկել, հայտնում է nypost.com կայքը՝ ԱՄՆ արդարադատության նախարարությանը հղումով:
eBay ընկերության արդեն նախկին 6 աշխատակիցները մեղադրվում են Մասաչուսեթսում բնակվող զույգի վիրտուալ հետապնդման համար։ Նշվում է, որ զույգն առցանց վաճառքով զբաղվող խոշոր ընկերությունների վերաբերյալ բլոգ է վարում։ Երբեմն բլոգում տեղ են գտնում նաև այս ընկերության հասցեին քննադատություններ։
Մեղադրող կողմը նշում է, որ ղեկավար պաշտոն ունեցող աշխատակիցներից մեկը հանձնարարել է մյուսներին այնքան ժամանակ «անանուն անհանգստություն պատճառել զույգին, նրանց խելագարության հասցնել և ստիպել, որ անհարմար վիճակում հայտնվեն», մինչև որ նրանք դադարեն բացասական հոդվածներ գրել eBay-ի մասին։
Նշվում է, որ առցանց խանութի նախկին աշխատակիցները կարող էին սկզբում վնաս հասցնել զույգին, այնուհետև eBay-ի նկատմամբ լավ վերաբերմունք ձևավորելու նպատակով, իբր, օգնություն ցուցաբերելու համար նրանց մոտ իրենց ներկայացուցիչներին ուղարկել։
Նշվում է, որ ընկերության նախկին աշխատակիցները զույգին սպառնալիքներով նամակ, մրջյուններով, կենդանի սարդերով և միջատներով լի արկղեր են ուղարկել։ Բացի այդ, որոշ աշխատակիցներ էլ, իրենց հերթին, իբր, Կալիֆոռնիայից Մասաչուսեթս են մեկնել, որպեսզի հետևեն զույգին, անգամ փորձել են նրանց ավտոտնակ ներթափանցել։
«Երբեք նման ընկերություն չենք տեսել, որը նախկինում նման բան աներ»,- նշել է Մասաչուսեթսի դատախազ Էնրյու Լելինգը։
Ընկերությունից հայտնել են, որ իրենց աշխատակիցների կասկածելի գործողությունների մասին իրավապահներից են իմացել՝ 2019 թվականին և համագործակցություն են սկսել նրանց հետ։ Տհաճ միջադեպին մասնակից բոլոր անձինք հեռացվել են աշխատանքից։ Ընկերությունը ներողություն է խնդրել իր աշխատակիցների պատճառած անհանգստության համար։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը