2016-ին Հայաստանի բնակիչները արտասահմանի իրենց հարազատներից ավելի քիչ են փող ստացել
2016 թվականին Հայաստանի ընտանիքները ավելի քիչ մասնավոր տրասֆերտներ են ստացել: Այս մասին նշված է 2016-ին Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի նկարագրության մեջ, որը կցված է պետական բյուջեի կատարման հաշվետվությանը: Հաշվետվության քննարկումը հունիսի 26-ին սկսվել է ԱԺ մշտական հանձնաժողովներում:
Այսպես` 2016 թվականին տրանսֆերտները կրճատվել են 8,6 տոկոսով` շարունակելով նախորդ տարիների միտումները: ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ տրանսֆերտները կազմել են 9,4 տոկոս` մոտենալով 2000 թվականի ռեկորդային ցածր ցուցանիշին:
Նշենք, որ 2016 թվականին մասնավոր տրանսֆերտների զուտ հոսքը (ֆիզիկական անձանց փոխանցումները` սահմանին փոխանցման համար պահումով) կազմել է 556,5 մլն դոլար: Այսուհանդերձ, այս ցուցանիշը զգալիորեն փոքր է, քան 2014 թվականին (համեմատության համար` 2012 թվականին միայն Ռուսաստանից ստացվել են 1 մլրդ 393 մլն դոլարի տրանսֆերտներ):


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Որքա՞ն զբոսաշրջիկ է օգոստոսին այցելել Հայաստան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
Վեներա մոլորակը լավ տեսանելի կլինի առավոտյան երկնքում
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան