Սա մայթի զավթում եւ շենքի հիմքը խարխլող գործողություն է, որը Հայկ Մարությանն է թույլ է տվել. Դավիթ Խաժակյան
Սա քաղաքապետարանի կողմից մայթի զավթում է, շենքի հիմքը խարխլող գործողություն է, որն աղավաղում է շենքի ամբողջ արտաքին վիճակը եւ սա թույլ է տրվել 2019 թվականի դեկտեմբեր ամսին, Հայկ Մարությանի կողմից։ Այս մասին այսօր՝ հունիսի 4–ին, Երերանի Տպագրիչների փողոցից, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակայնը։
Նրա խոսքով՝ նոր շինարարություն իրականացնելու համար, փորել են մայթը, որն արդեն առաջին հարկի բնակչի մոտ խնդիրներ է առաջացրել։
«Մարությանը շինթույլտվությունը տվել է 2019 թվականին։ Ցույց եմ տալիս, թե քաղաքապետը ի՞նչ թուլտվություն է տվել։ Անմիջապես մայթի վրա փորման աշխատանքներ են իրականացվել եւ այստեղ պետք է դուռ բացվի։ Շենքի հիմքը պետքէ փորվի, որն արդեն իսկ առաջին հարկի բնակչի մոտ ներսում ճաքեր է առաջացրել. պետք է ինչ որ նկուղային բան կառուցվի։ Թույլվություն կա, սա չի կարելի ասել, որ ինքնակամ է»,– ասաց նա։
Խաժակյանի խոսքով՝ իր ձեռքում են բնակիչների ստորոգրությունները, որոնք համաձայնել են այդ շինարարությունն իրականացվի, սակայն ավագանու անդամի խոսքով՝ ստորագրողների մեծ մասը շենքի հակառակ կողմի բնակիչներն են. «Մեծամասամբ ստորագրել են, ոչ թե շենքի այս թեւի բնակիչները, այլ հակառակ թեւի բնակչները։ Մյուս վարչական շրջաններում, երբ այսպիսի հարցեր են լինում, ասում են չէ, եթե շենքի վրա բացվածք չկա, թույլ չենք տալիս, բայց հիմա այս շենքի պարագայում, որն ի դեպ ասում են վթարայնության աստիճան ունի, քանի որ 30–ականններին է կառուցվել։ Այն ինչ թույլ տվեց Մարությանն, ինձ համար անակնկալ էր»։
Խաժակյանի խոսքով՝ շինթույլտվություն կա եւ բնակիչները կարող են միայն դատական կարգով վիճարկել. «Եթե ձեր շենքի բակում, ձեր գլխավերուում, ձեր ներքեւի հարկում այսպիսի բաներ սարքեն, ուղղակի իմացեք, որ 80 տոկոս ձայն ստացած քաղաքապետն այլեւս, որեւէ կաշկանդվածություն չունի նման բաներ անելու եւ այն խոսքերը, որ մենք կվերականգնենք մայրաքաղաքի տեսքը եւ այլն, կարծում եմ, ինչպես հայտնի սկեչում են ասում՝ «Հեքիաթները կողքի բաժնում»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը