Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Լեհաստանի ԱԳ նախարարը Բալթիկ ծովի երկրների խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել 40-ամյա Վարդուհի Մանիկյանը որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը դեռևս չի այցելել քրեակատարողական հիմնարկում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ՆԳՆ ոստիկանության ՕԿԿ Զանգերի կենտրոնի թափուր աշխատատեղերը համալրելու համար պահանջվում են մասնագետներ Ադրբեջանն առաջարկել է տարածաշրջանային «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել նախ Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում. Բայրամով Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել է Վրաստանը մաքսատուրք չի գանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների առաջին տարանցիկ փոխադրման համար Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնը եզրափակվել է հանդիսավոր համերգով Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)«Կենդանի համակարգիչներ» մարդու նեյրոններից. Pong խաղից մինչև էթիկական երկընտրանքներԱՄՆ–ում Ռուսաստանի և Ադրբեջանի հայազգի քաղաքացիներ են ձերբակալվելՓաշինյանը նոր խորհրդական ունիԼեհաստանի ԱԳ նախարարը Բալթիկ ծովի երկրների խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել40-ամյա Վարդուհի Մանիկյանը որոնվում է որպես անհետ կորածՌուսաստանը ցուցադրում է Կենտրոնական ռազմական շրջանի պատմության մեջ առաջխաղացման ամենաբարձր տեմպըԱՄՆ-ն պետք է դադարեցնի Կիևին օգնել խաղաղության պլանը կյանքի կոչելու հարցում. Թրամփի նախկին խորհրդականԱմոյանը հավակնում է դառնալ 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշն աշխարհումՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներըՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով բաց նիստ կանցկացնիՄԻՊ-ը դեռևս չի այցելել քրեակատարողական հիմնարկում գտնվող Արշակ արքեպիսկոպոս ԽաչատրյանինՍպայի մահվան դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆՌուսական ակտիվների բռնագրավումից հրաժարվելը կնշանակի կապիտուլյացիա. Բունդեսթագի պատգամավոր ՌյոտգենՆԳՆ ոստիկանության ՕԿԿ Զանգերի կենտրոնի թափուր աշխատատեղերը համալրելու համար պահանջվում են մասնագետներԱդրբեջանն առաջարկել է տարածաշրջանային «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել նախ Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում. ԲայրամովՎերանայվում են արքայազն Հարրիի անվտանգության միջոցառումները․ TelegraphՎատիկանից Կանադա են վերադարձվել կանադական հնդկացիների մշակութային արժեքներըԵՄ-ի, ԵՀ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ Զելենսկու հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ի երեկոյան՝ առանց ԶԼՄ-ներիՏղամարդկանց շրջանում ամենատարածված պլաստիկ միջամտությունը կրծքի վիրահատությունն էՍևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել էՎրաստանը մաքսատուրք չի գանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների առաջին տարանցիկ փոխադրման համարԹաիլանդի և Կամբոջայի միջև բախումներ են սկսվելԱՄՆ-ից մեկնել է արտաքսված իրանցիներին տեղափոխող երկրորդ ինքնաթիռը․ NYTԻսրայելի նախագահը կշարունակի քննարկել Նեթանյահուին ներում շնորհելու հարցը․ KanԿիբերհանցագործություններ․ աճի պատճառներն ու վտանգները Արձանիկներ մումիաների փոխարեն. Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են անսովոր թագավորական դամբարան«Նուբարաշեն» ՔԿՀ–ի պայմանները, համեմատության մեջ դիտարկելով, ամենավատն են. ՔԿԾ պետԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԵրգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնը եզրափակվել է հանդիսավոր համերգովԵրկրաշարժ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելքԼեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետումՄեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ պայքարի նոր ծրագիր է ներկայացրել․ ՊՆՎարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացելՍրբուհի Գալյանի հետ նույն կուրսում ենք սովորել. ԿՔԾ պետ«Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում դիմակներով հարձակվել են հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա. Ռուբեն ՄելիքյանԴոնալդ Թրամփը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ ՓաշինյանինԱրգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի hellobitamh.com և hellobitarmenia.com կայքերի գործունեությունը. ՆԳՆԱմերիկյան գործընկերների հետ քննարկվել են ԱՄՆ-ի կողմից տրամադրվող աջակցության ծրագրերի ընթացքըՆոր հարթակ քո կիբեռանվտանգության համար․ ՆԳՆ-ն գործարկում է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքըՆոյեմբերին մատակարարված գազի մասին տեղեկատվությունը լինելու է բանկերի, փոստի սպասարկման կետերումԱպամոնտաժումներ. Երևանում առանց թույլտվության տեղադրված են եղել 1038 ավտոմատ ինքնասպասարկող սարքերԻ՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում եւ Վրաստանում. 110–հազարից մինչեւ 1 մլն 400 հազար դրամԳալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքովԳյումրիի քաղաքապետի խորհրդականը կալանավորվել է, կոմունալ բաժնի պետի պաշտոնավարումը՝ կասեցվելՎերին պետությունը և Հայաստանի Հանրապետությունը. վարչապետը բացատրել է՝ ինչու է առաջարկում հնչեցնել ՀՀ օրհներգըՔԿՀ-ում մահերը շատ են և դրանք ունեն տարբեր պատճառներ․ ԳալյանԱրաբկիրի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ․ նախաքննությունն ավարտվել է«Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը քննարկվել է Գիտամեթոդական խորհրդի նիստում Պեկինը մեկնաբանում է Պուտինի այցը Հնդկաստան՝ ընդգծելով երեք տերությունների դերը համաշխարհային անվտանգության մեջ
Տեսանյութեր

Ովքեր և ինչպես են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում ՀՀ և ինչու են հնդիկները համաձայնել մաս կազմել այս սխեմային (տեսանյութ)

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 15-ին խոսեց Հայաստանում մեծ թափ հավաքող ադամանդագործության ոլորտի մասին՝ նշելով, որ 2020թ. առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է ավելի քան 20 մլրդ դրամի ադամանդ և ոսկի, գում է tert.am/am-ը։

Սխեման, ըստ Միքայել Մինասյանի, հետևյալն է. Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով ադամանդներ են ներմուծվում Հայաստան, դրանք այստեղ դառնում են «հայկական» և հայկական քվոտաներով հնդկական ադամանդներն արտահանվում են տարբեր երկրներ։

 Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն՝ 2020թ. ՀՀ–ում ադամանդագործությունն աննախադեպ զարթոնք է ապրել։ 2020թ. հունվար–մարտ ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 118․476 կարատ ադամանդ, 2019թ. նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել էր 67․900 կարատ, 2018թ.՝ 62․624 կարատ։ Ստացվում է, որ 2020թ. Հայաստանում արտադրվել է մոտ 2 անգամ ավելի շատ ադամանդ, քան նախորդ տարիներին։

Սակայն պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ այս ցուցանիշի աճին զուգահեռ ՀՀ–ում ո՛չ ադամանդագործության ոլորտում աշխատողների թիվը, ոչ էլ ՀՀ ներկրվող ալմաստի՝ ադամանդի ստացման հումքի ծավալները չեն աճել։

2019թ. դեկտեմբերին ՀՀ-ում գործող 10 ադամանդագործական կազմակերպություն է եղել։ Ընկերությունների արդյունաբերա-արտադրական անձնակազմի թիվը դեռևս թարմացված չէ, սակայն 2018թ. պաշտոնական տվյալներով՝ բոլոր ընկերություններում միասին աշխատել է 522 մարդ։ 2020թ. առաջին եռամսյակում, ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ կատարված վճարումների, ՀՀ ադամանդագործական բոլոր կազմակերպություններում առավելագույնը 480 աշխատող է եղել։

Փաստացի ստացվում է, որ նույն քանակի աշխատողները մեկ տարվա ընթացքում արտադրել են 2 անգամ ավելի շատ ադամանդ։ Ինչպե՞ս։ Փորձենք հասկանալ՝ 480 աշխատողը կարո՞ղ է 3 ամսում մշակել 118․476 կարատ ադամանդ։

Մեկ անդամանդ մշակողի միջին արտադրողականությունը, ըստ մասնագետների հաշվարկների, 1 ամսում կարող է լինել 28 կարատ ալմաստի հումքի կամ 12․9 կարատ ադամանդի մշակումը։ Ստացվում է՝ նույնիսկ ոչ ամբողջական 118․000 կարատ ադամանդ մշակելու համար ՀՀ-ում պետք է լիներ 1400 աշխատող, սակայն, ինչպես տեսանք, Հայաստանում գործող ադամանդագործական կազմակերպությունները բոլորը միասին ունեն ընդամենը 480 աշխատող, այսինքն՝ մոտ 3 անգամ քիչ։

Բացի դա, այս տարվա առաջին եռամսյակում արտադրված 118․476 կարատ ադամանդի գերակշիռ մասը՝ մոտ 53.000 կարատ, արտադրվել է այս տարվա փետրվար ամսին։ Սակայն որքան էլ զարմանալի լինի, ԱՎԾ-ի՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ներմուծման վերաբերյալ տվյալներում այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ աճ արձանագրված չէ, այսինքն՝ դեպի Հայաստան ադամանդի հումքի՝ ալմաստի ներկրման աճ չի գրանցվել, ուստի հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Հայաստանում արտադրվել լրացուցիչ մոտ 50․000 կարատ չմշակված ադամանդը, երբ Ալմաստի հանքավայրեր Հայաստանում չկան։ Ստացվում է՝ այն ներմուծվել է, սակայն այդ մասին պաշտոնական փաստաթղթերում տվյալներ չկան։ Սա անուղղակի վկայություն է, որ ներմուծված ադամանդի այն քանակը, որի մասին հայտնել էր Միքայել Մինասյանը, պարզապես չի մաքսազերծվել։

«Սարսափելի խայտառակություն է երկրի համար։ Տեղի է ունեցել առանց մաքսազերծման անօրինական ներմուծում։ Այս շրջանառությունը, այսպես կոչված, այս բիզնեսը արդեն կրիմինալի արահետներ է մտնում։ Եվ բնականաբար, բարձր ղեկավարությունը պետք է իրազեկ լինի։ Ժողովրդական խոսք կա, կարմիր կովն իր կաշին չի փոխում, հիմա նույն ձև թալանի պրոցեսը շարունակվում է։ Ես կասեի ավելի ցցուն է դարձել՝ պարգևավճարներ բաժանելը, տներ են կառուցում, մեքենաներ են առնում, գործուղումներ են անում՝ ահավոր գումարներ ծախսելով»,- ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ևս կարծում է, որ Հայաստանում առկա արտադրական հզորությունները թույլ չեն տալիս ունենալ այն ծավալի մշակված արտադրանք, որը ներկայացված է պաշտոնական վիճակագրությունում․ «Մի քանի ցուցանիշների համադրությունը ցույց է տալիս, որ այդ արտադրանքը չի եղել Հայաստանում։ Քանի որ Հնդկաստանում աշխատուժն էժան է և նույն գործը կարելի է էժան կազմակերպել Հնդկաստանում, ենթադրում եմ, որ մարդիկ մեզ հատկացված՝ հայկական քվոտայով ստացված հումքը և հայկական քվոտայով վերադարձվելիք ապրանքը իրականում մշակվում են Հնդկաստանում, բայց որպեսզի խնդիրներ չառաջանան, փաթեթավորում են հայկական արտադրանքի տակ»,- նշեց նա։

ՀՀ-ում ադամանդի վերամշակման կրկնակի աճը համընկել է 2019թ. դեկտեմբերին «Էյ.Դի.Էմ. դայմոնդս» ադամանդի գործարանի բացման հետ։ Ընկերությունը ՀՀ-ում գործունեություն է ծավալում 2015թ., սակայն այդ ժամանակ Հայաստանում զբաղվել է միայն վաճառքով։ «Էյ.Դի.Էմ. դայմոնդս»-ը հիմնվել է Բաղիկյան եղբայրների կողմից, բայց առավել հետաքրքիր է գործարանի բացմանը պաշտոնյաների և գործարարների ներկայությունը՝ Նիկոլ Փաշինյան, Խաչատուր Սուքիասյան, Գագիկ Ծառուկյան և այլք:

«Ադամանդագործությունն առաջիկա 10 տարում ֆանտաստիկ զարգանալու է ՀՀ-ում։ 2020թ. առաջին, երկրորդ եռամսյակից հետո կարելի է մտածել 2-րդ, 3-րդ հարթակները ստեղծելու մասին»,- գործարանի բացմանը հայտարարել էր Խաչատուր Սուքիասյանը։

Հայաստանում գործող ադամանդագործական ընկերություններից մեկի սեփականատերը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ–ում գործող 9 ընկերությունները բիզնես առումով այնքան էլ լավ վիճակում չեն, ի տարբերություն «Էյ․Դի․Էմ․դայմոնդս» ընկերության։

Նրա խոսքերն ապացուցում է այն հանգամանքը, որ «Էյ․Դի Էմ․դայմոնդս» ընկերությունը ՀՀ-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում է։ Ի դեպ, այս ցանկում ադամանդագործության ոլորտից տեղ է գտել միայն «Էյ․Դի․Էմ․դայմոնդս» ընկերությունը։

2020թ. առաջին եռամսյակում ընկերությունը վճարել է 52 մլն 930 հազար հարկ՝ զբաղեցնելով 1000 խոշոր հարկատուների ցանկում 715-րդ հորիզոնականը։

Ընկերություններից մեկի սեփականատիրոջ խոսքով՝ այսօր շարունակում են գործել ադամանդագործական այն ընկերությունները, որոնք ստեղծվել են շուրջ 2 տասնամյակ առաջ, երբ աշխարհում ադամանդագործության ոլորտում Հնդակստանը դեռ գերիշխող չէր։

«Ինձ համար շատ զարմանալի էր, որ Հայաստանում այդ մասշտաբի ադամանդագործական ընկերություն կարող էր հիմնվել, որովհետև մեր շուկան այնքան էլ լավ վիճակում չէ: Մենք պարտվում ենք մրցակցության մեջ օրինակ հենց նույն Հնդկաստանին, որտեղ 2-3 անգամ էժան է աշխատուժը: Այն ընկերությունները, որոնք Հայաստանում հիմա գործում են, բացվել են 20-30 տարի առաջ, երբ հնդիկները համաշխարհային շուկան չէին գրավել և հիմա աշխատելը մեզ համար անհամեմատ բարդ է: Բացի դա մենք չունենք այն տեխնալոգիաները, ինչ հնդիկներն ունեն և շատ դանդաղ ու դժվար ենք մշակում ամենափոքր կարատները, որոնք էլ հիմնականում պահանջարկն ունեն Ռուսաստանում»,- ասաց ընկերության սեփականատերը։

Ըստ ադամանդագործական մեկ այլ ընկերության գործադիր տնօրենի, որը ևս չցանկացավ իր անունը հնչեցնել՝ ՀՀ–ում ադամանդագործների աշխատավարձերն սկսում են 100․000 դրամից։

Նշենք, որ «Էյ․Դի․Էմ․ դայմոնդսը» ընկերության ղեկավարներից Արտակ Բաղիկյանը հայտարարել էր, որ իր ընկերության աշխատողը կարող է 500․000 դրամից ավելի աշխատավարձ ստանալ։

«Կողքից կարող է թվալ, որ սա շատ եկամտաբեր բիզնես է, բայց փաստը նա է, որ մեր ոլորտի շահութաբերության մակարդակը 2-5 տոկոս է ընդամենը։ «Էյ. Դի. Էմ. դայմոնդսի» կողմից հայտարարված աշխատավարձերը, աշխատակազմը առանց այդ էլ հայկական թանկ մշակումը դարձնում են շատ-շատ թանկ։ Այս պարագայում չես կարող օրինական ճանապարհով մրցունակ լինել։ Ու պարզ է չէ նաև, որ համապատասխան գյուղացին չի ուզենա մեզ մոտ 100-150.000 դրամ աշխատավարձ ստանա ու կգնա «Էյ. Դի. Էմ»-ում աշխատելու»,- նշեց ադամանդագործական ընկերության գործադիր տնօրենը։

Իսկ ինչո՞ւ են ադամանդները մաքսանենգ ճանապարհով բերվում Հայաստան․

Հայաստանում վերամշակվող ադամանդը հիմնականում արտահանվում է Ռուսաստան։ Եվ քանի որ երկու երկրները ԵԱՏՄ անդամ են, միասնական մաքսային տարածքում ԵԱՏՄ երկրից ալմաստի ներկրումը, մեկ այլ ԵԱՏՄ անդամ երկրում դրա մշակումը և կրկին ԵԱՏՄ տարածք արտահանումը կատարվում է առանց հարկերի։

«Տեսեք, սխեման հետևյալն է։ Եթե հնդիկները որոշեին Հնդկաստանից ուղիղ Ռուսաստան ադամանդ արտահանել, այդտեղ առաջանալու էր 15 տոկոսի չափով հարկ, որը չի առաջանում, երբ ԵԱՏՄ երկիր Հայաստանն է արտահանում Ռուսաստան: Այս սխեմայով այդ հարկն է փաստացի շրջանցվում: Այս սխեմայով Ռուսաստան արտահանելուց հնդիկները կրկնակի օգուտ են ունենում ու բավական մեծ գումար էլ մնում է այս սխեման գծողին: Ստացվում է, որ «Էյ. Դի. Էմ.» ընկերությունը ստանում է մեծ տոկոս այն ադամանդից, որն ինքը չի արտադրել և այդ պատճառով է, որ կարողանում է այդքան մեծ թիմ պահել՝ բարձր աշխատավարձերով։ Կրկնում եմ, այս սխեմայի ամբողջ նպատակը հարկերից խուսափելն է, փաստացի գումար են գողանում Ռուսաստանից»,- ասաց ընկերության սեփականատերը։

Համաձայն ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափերի՝ երրորդ երկրներից ներմուծվող մշակված ալմաստի և ադամանդի ներկրման դեպքում պետք է վճարել տվյալ ապրանքի մաքսային արժեքի 15 տոկոսի չափով մաքսատուրք և 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, որը վաճառքի ժամանակ ենթակա է վերադարձի։ Քանի որ ՀՀ–ն ԵԱՏՄ անդամ երկիր է, համաձայն ԵԱՏՄ կանոնադրության՝ ՀՀ–ից ՌԴ և հակառակը ադամանդ և ալմաստ ներկրելու և արտահանելու դեպքում մաքսատուրք չի վճարվում, ուստի Հայաստանով մաքսանենգ ճանապարհով հնդկական ադամանդը Ռուսաստան արտահանելու դեպքում նշված 15 տոկոս հարկը շրջանցվում է։

«Աշխարհը գնում է ոլորտի մաքսիմալ թափանցիկության, որովհետև օրինակ տաս տարի առաջ նույն ռուսական շուկան լի էր աֆրիկայան ադամանդներով, որոնք ոչ մի փաստաթուղթ չունեին: Հիմա արդեն ադամանդների փաստաթղթերում գրում են ոչ միայն թե որտեղից է գնված, այլ նաև թե ով է եղել այն մարդը, որը մշակել է ու երբ է մշակել: Սա խիստ ու կարգավորված շուկա է, ու միջազգային խիստ վերահսկողության պատճառով խաբեությունները շատ քիչ են։ Եթե հայ-հնդկական այս սխեման բացահայտվի, չեմ պատկեացնում, թե գործարար համբավի ինչ ռիսկ կունենանք»,- նշեց ադամանդագործական ընկերության գործադիր տնօրենը։

 

ԼՐԱՀՈՍ
10:56 • 26/05
ԱԺ-ում դիմակ չկրող պատգամավորներին նախազգուշացում եմ հայտարարելու, եթե հարկ լինի` մեկ կամ յոթ օրով դուրս եմ հրավիրելու նիստերի դահլիճից. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
10:56 • 26/05
Հնդկաստանում ծնողները սխալմամբ թաղել են ողջ մնացած նորածնին
youtube subscribe

10:54 • 26/05
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289 , մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 7402 է, մահվան դեպքերինը՝ 130
10:52 • 26/05
«Մենք հերոսներ կամ մարդասպաններ չենք»․ Արգենտինայում կորոնավիրուսի ֆոնին բուժաշխատողները զանգվածային բողոքի ցույց են անցկացրել (լուսանկարներ, տեսանյութ)
10:43 • 26/05
Երևանի Նար-Դոսի փողոցում ծառը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա
10:40 • 26/05
ՆԱՍԱ-ն պատմել է Crew Dragon-ի փորձարկման նախապատրաստական աշխատանքների մասին
10:30 • 26/05
Էրդողանը կորոնավիրուսային ճգնաժամը քննարկել է Ղազախստանի, Պակիստանի և Թունիսի ղեկավարների հետ
10:28 • 26/05
Դանիան սիրահար զույգերի վերամիավորման համար բացել է սահմանները սկանդինավյան երկրների և Գերմանիայի հետ
10:22 • 26/05
Նիդեռլանդների վարչապետը կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով չի կարողացել այցելել մահացող մորը
10:15 • 26/05
ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը
10:10 • 26/05
Թուրքիայի 7 նահանգներում ուժեղ քամին լուրջ ավերածությունների պատճառ է դարձել. կա 1 զոհ (լուսանկարներ)
09:48 • 26/05
Չինական դամբարանում հայտնաբերվել է 2000-ամյա բրոնզե սափոր՝ անհայտ ծագման հեղուկով
09:44 • 26/05
Արցախում կստեղծվի ՊՎԾ և ՏԿԶ նախարարություն․ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Արցախի կառավարության կառուցվածքային փոփոխությունները (տեսանյութ)
09:25 • 26/05
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «Mercedes»-ը բախվել է «IVEKO» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Mercedes»-ի վարորդն արգելափակվել է մեքենայում․ նրա վիճակը գնահատվում է ծանր
09:23 • 26/05
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար․ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ
09:22 • 26/05
Հրազդանում ուժեղ քամուց պոկվել է տան մոտ 200 քմ մակերեոսվ տանիքը և ընկել ճանապարհին․ այն դարձել է երկկողմանի փակ
09:21 • 26/05
Եվրոպական ինդեքսներն աճել են՝ բացառությամբ բրիտանականի
09:20 • 26/05
Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
09:18 • 26/05
Ալյումինի գինը նվազել է, մոլիբդենը՝ թանկացել. գունավոր մետաղների գները՝ ըստ LME-ի
09:15 • 26/05
Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX
09:12 • 26/05
Նավթի գներն աճել են
08:49 • 26/05
«Իրատես». Ոչ մի ընդդիմադիր չէր կարող այսօրվա իշխանության դեմքն այնպես ցույց տալ, ինչպես դա արեց համավարակը․ կորոնավիրուսն ընդամենը 2 ամսում նրանց ողջ ապաշնորհությունը ջրի երես դուրս բերեց
08:41 • 26/05
«Հրապարակ»․ Իշխանությունը տարբեր միջոցներ է կիրառում «անհնազանդ» պատգամավորներից ազատվելու և հլու-հնազանդ կոճակ սեղմողների մեծամասնություն ունենալու համար․ անցել են պլան Գ-ին
08:36 • 26/05
«Իրատես»․ Կապանում ձերբակալություններին հետևած բողոքի ակցիան հետաքրքիր բացահայտումներ արեց․ Նիկոլ Փաշինյանի միակ «զենքը» իր դեմ է գործում արդեն
08:30 • 26/05
«Հրապարակ»․ Իշխանությունները բոլոր ֆրոնտներով մենիշխանություն հաստատելու թրենդի մեջ են
08:30 • 26/05
«Առաջին անգամ ստիպված եմ ակնոց կրել»․ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո սկսել է վատ տեսնել
08:26 • 26/05