Էս ի՞նչ եք անում, էս ու՞ր եք գնում
Մնացեք Մարդ և Քրիստոնյա:
Էս ի՞նչ եք անում, էս ու՞ր եք գնում առանց գիտակցելու, կամ եթե գիտակցելով, 2 դեպքում էլ սխալ եք անում. կա՛նգ առեք, սթափվե՛ք, ժողովու՛րդ, Արցախն ու արցախցին մերն են և վերջ, միմյանց նկատմամբ ատելությունն ու չարությունը հասել են եզրագծին, եղբայրասպանության եզրին ենք կանգնած, խելքի եկե՛ք ու մի՛ նմանվեք Սարոյան եղբայրներին։
Մեզ հերիք են մեր պատմության մեջ եղած նմանատիպ երևույթները։ Չի՛ կարելի ներքաղաքական «ճգնաժամի» խառնաշփոթի պարագայում սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև, դա շատ վտանգավոր և անդառնալի հետևանքներ կունենա մեր պետությունների ու պետականության ամրապնդման հետագա գործընթացում։
Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք և մի պահ խորհե՛ք, հուսամ կհասկանաք ինչ եմ ասում։
Կամքի ուժ ունեցե՛ք և ապրե՛ք աղոթքի մեջ զետեղված խոսքերի ներքո.«...և մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն։ Զի քո է արքայութիւն և զօրութիւն և փառք յավիտեանս յավիտենից Ամէն»։
Հ.Գ. Շարունակելով Արցախին և Հայրենիքին ծառայելու թեման մեջբերեմ Հովհաննես Շիրազի անմահ տողերը:
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ո՛չ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացի՛ր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենի՛ք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա,
Քո փառքի համար թե մի օր վառվիմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։
Հ.Գ.Գ. Խաղաղություն ամենեցուն.
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը