Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Բիզնես

«Դեկորատիվ» աշխատում ենք, իրիկունը կասսայում մի կոպեկ չի լինի»

Մայիսի 4-ից ազատ տեղաշարժի սահմանափակումները վերացված են, աշխատում են առեւտրի վայրերը, հյուրանոցներն ու վարսավիրանոցները: Ռեստորանները, սրճարաններն ու բարերը կարող են միայն բացօթյա սեղանների շուրջ հաճախորդներ ընդունել: Փակ հատվածներում նստել չի կարելի: Սակայն եղանակն այնպիսին է, որ դրսում նստել ցանկացողներ համարյա չկան:

Արմինե Ավետիսյանը, որն Աբովյանի ռեստորաններից մեկի մենեջերն է, բարկացած է: Առավոտից երկու խոշոր պատվեր է չեղարկել: «Պահանջարկ կա, բայց աշխատել չի լինում: Մի հատ՝ 12 հոգու պատվեր եմ չեղարկել, մի հատ էլ՝ 15 հոգու, որ կգային, իմ 50 հոգանոց կուպեն կնստեին, կուտեին, կխմեին, գոնե մի 100 հազար էլ հաշիվ կփակեին, ճակատս բաց աշխատավարձ կտայի մարդկանց, որ վաղը տաքսով էլի կարողանան գործի գալ»,- սրտնեղեց նա «Հրապարակի» հետ զրույցում, - իբր՝ աշխատում եմ: Էսօր 2 հազար դրամ տվել եմ, եկել գործի: Ամպամած օր է: Հուլիսը չի, որ բացօթյայում նստեն: Աբովյանում դրսում նստում են հուլիս-օգոստոսին: Ես 100 տոկոսով գիտեմ, որ էս աշխատանքային օրով հաճախորդ չի լինելու: 5-6-ից հետո էլ ով որ եկավ, դրսում չի նստելու: Այսինքն, մենք դեկորատիվ, «պռոստո», իբրեւ թե աշխատում ենք: Իրիկունը կասսայում մի կոպեկ չի լինելու»:

Արմինեն շատ է ուզում, որ Նիկոլ Փաշինյանն իրեն զանգի: Ինքը շատ բան ունի նրան ասելու: «Ընտանիքի անդամներով կարելի է նստել մեկ մեքենա: Եկան, միասին նստեցին, հիմա ի՞նչ տարբերություն, բացօթյա՞ են նստած, թե՞ փակ կուպեում, եթե մի մեքենայով են եկել, բացօթյա են նստել, բայց, ասենք, աղցանը նույն ընդհանուր ափսեից ամեն մեկն իր պատառաքաղով է վերցնում: Բացել ես, թող նամուսով աշխատենք: Եթե ուղղակի բացել ես, որ քո դեմ բունտ չանեն, ու քո հարկը մուծեն, չբացեիր: Կամ թող աշխատենք, հարկ էլ կտանք, որ հաջորդ անգամ, եթե նորից փակես, կարողանաս էլի էդ 65 հազար դրամները տալ: Էդ ի՞նչ ա նշանակում՝ մենակ բացօթյա»,- ասում է Արմինե Ավետիսյանը:

Հիմնական պահանջն է, որ Փաշինյանը քայլելու մասնագետների հետ չնստի ու խելքից դուրս օրենքներ չմտածի, առանց տվյալ ոլորտի մասնագետների հետ շփում ունենալու ու խորհրդակցելու:
«Նրանք ընդամենը կարող են ասել, թե ոնց Գյումրիից քայլելով հասնել Երեւան: Ջահել են, անփորձ են, շփում չեն ունեցել, ամեն ինչի մեջ խորանալու փոխարեն նստում են իրենց կաբինետում, բաներ են գրում, որ կարդում ես՝ մազերդ բիզ-բիզ են կանգնում»:

«Լավ» բան էլ է ուզում ռեստորանի մենեջեր Արմինեն ասել Փաշինյանին: Վրաստանում խոստացել են, որ կես տարի՝ ամեն ամիս 200 լարի կբաժանեն, մեր փողով՝ մոտ 35 հազար դրամ, բայց ոչ մի բան էլ դեռ չեն տվել: Ռուսաստանում էլ այնպիսի վիճակ է, որ մարդիկ զանգում են, ասում են՝ բարձր ջերմություն ունենք, նրանց պատասխանում են. «Ну и что? В больницах мест нет»: Այնպես որ, Հայաստանում ամենավատ վիճակը չէ։

hraparak.am